News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի բուժամբուլատորիան, որ երկու ընտանեկան բժիշկ ունի, սպասարկում է 5 գյուղի:

Ընտանեկան բժիշկ Արամ Հարությունյանը պատմում է, որ արտահագուստ ամբուլատորիայի միջոցներով են գնել, այն էլ 5 հատ, օգտագործում են միայն այն դեպքում, երբ այցելում են կորոնավիրուս ունեցող հիվանդներին։

Մյուսների հետ շփման ժամանակ ստիպված են օգտվել ավելի պակաս արդյունավետ պաշտպանիչ միջոցներից, որպեսզի խնայեն հիմնարկի միջոցները։ Նախարարությունից թթվածնի սատուրացիան ստուգող մի սարք են ստացել, որը բավարար չի լինի հիվանդների մեծ հոսքի պարագայում։ Պրոֆեսիոնալ ախտահանիչ միջոցներ բժիշկները չունեն, օգտագործում են սովորական ախտահանիչ սփրեյներ։

Առայժմ, հնարավորության դեպքում, հիվանդների հետ շփվում են հեռախոսազանգերով, միայն ծայրահեղ դեպքերում են նրանց այցելում։ Այցելություններն էլ մեծ խնդիր են, քանի որ բժիշկները հիվանդներին այցելում են իրենց սեփական ավտոմեքենաներով։

NEWS.am-ը տեսակապով զրուցել է ամբուլատորիայի ընտանեկան բժիշկ Արամ Հարությունյանի հետ, որը պատմել է խնդիրների մասին, որոնց բախվում ՝ գյուղական համայնքներին սպասարկող բուժանձնակազմը՝ կորոնավիրուսով հիվանդների հսկողությունը իրականացնելիս։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ թեթեւ եւ ասիմպտոմ վարակակիրները չեն հոսպիտալացվում, նրանց հսկողությունը իրականացնում են պոլիկլինիկաները և ընտանեկան բժիշկները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ