News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արտեմ Պատապուտյանն արժանացավ գիտության բնագավառի հեղինակավոր Կավլիի մրցանակին։  Այս մասին գրել է Ֆեյսբուքյան օգտատեր Հովակիմ Զաքարյանը եւ ավելացրել․ «Հիանալի անձնավորություն և գիտնական»։

«Սան Դիեգո յունիոն թրիբյուն» թերթը մանրամասնել է, որ նյարդաբան Արտեմ Պատապուտյանը  նյարդավիրաբուժության 2020 թվականի Կավլիի մրցանակը  շահել է մարդկային  մարմինների ճնշման ու շփումների զգացողության ազդեցությունը  սրտի և այլ օրգանների բջիջների գործառույթների վրա հետազոտության համար:

Պատապոտյանը 1 միլիոն դոլարի մրցանակը կկիսի Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատող Դևիդ Ջուլիսուսի հետ, որը բացահայտել է, թե ինչպես են մարմինները զգում տաքը և ցուրտը: «Նրանց հայտնագործությունները հեղափոխական են համարվում գիտական աշխարհում  և  մեծ ազդեցություն կունենան ամբողջ աշխարհում առողջության և հիվանդության խնդիրների լուծման վրա», - ասել է  նյարդաբանության մեջ Կավլիի մրցանակային հանձնաժողովի նախագահ Քրիստինե Վալհովդը:

Նոբելյանի հետ մրցակցող «Կավլի» մրցանակը երկու տարին մեկ  շնորհվում են այն գիտնականներին, որոնք խոշոր բացահայտումներ են կատարել աստղաֆիզիկայի, նանոտեխնոլոգիաների և նյարդաբանության ոլորտում: Այս տարվա հաղթողների անունները հրապարակվել են   չորեքշաբթի, Նյու Յորքի Համաշխարհային գիտական փառատոնում:

Թերթը հայտնում է, որ 52-ամյա Պատապուտյանը  ծնվել է Բեյրութում, երեք երեխաներից կրտսերն է, մայրը տարրական դպրոցի ուսուցիչ էր, իսկ հայրը `գրող և հաշվապահ: 1970-ականների քաղաքացիական պատերազմից հետո Լիբանանից տեղափոխվել է Լոս Անջելես, ուսանել Կալիֆոռնիայի համալսարանում եւ կյանքը նվիրել  մոլեկուլյար կենսաբանությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ