News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում արտակարգ դրությունը շարունակվում է, չնայած այն հանգամանքին, որ պարետատան կողմից հիմնական սահմանափակումները արդեն իսկ հանված են։ Ինչպես հայտնի է, արդեն պարտադիր է դարձել դիմակներ կրելը։ 

Որպես կանոն՝ մարզերում կենտրոնական իշխանության կողմից տրվող ցուցումները ոչ ամբողջությամբ են կիրառվում, կամ կատարվում են իմիջիայլոց։ 

Արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում, չնայած մայրաքաղաքում եւ գլխավորապես մարզկենտրոններում ու մյուս խոշոր քաղաքներում բավական խիստ սահմանափակումներ էին կիրառվում, գյուղական վայրերում իրավիճակը բավականին բարձիթողի էր։ Մեր լրագրողներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ վերջին 2-3 օրերին մարզերում էապես խստացվել է վերահսկողությունը։ 

Մասնավորապես, պետական նշանակություն ունեցող ճանապարհներին, քաղաքների մուտքային հատվածներում, ինչպես նաեւ մարզերի սահմանագծում տեղակայված են հսկիչ կետեր, որտեղ խստացված ռեժիմով ստուգվում է մեքենաների ողջ շարժը։ 

Ոստիկանությունը բավարար չափի ուժերով ՀՀ մարզերում հետեւողական վերահսկողություն է իրականացնում։ Հավելենք, որ ՏԻՄ ղեկավարներին եւս հորդորվել է իրենց համայնքներում հետեւողականություն դրսեւորել պարետի ցուցումները կատարելու նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ