News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ԱՊՀ երկրների վարչապետների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափում կքննարկի կորոնավիրուսի տարածման դեմ համատեղ ջանքերը: Այս մասին հայտնել են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից:

«Ենթադրվում է, որ վարչապետները ուշադրություն կդարձնեն ԱՊՀ շրջանակում տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերին, ինչպես նաեւ նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման դեմ պայքարի համատեղ ջանքերին»,- նշված է ՌԴ կառավարության հաղորդագրության մեջ:

ԱՊՀ երկրների վարչապետների Խորհրդի նիստի օրակարգը ներառում է 15 հարցի քննարկում: Դրանց թվում է մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակահատվածում Համագործակցության Տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը, որը որոշում է ԱՊՀ երկրների առեւտրատնտեսական համագործակցության բազային սկզբունքները եւ հիմնական կողմնորոշիչները, ինչպես նաեւ միավորման շրջանակում մի շարք այլ փաստաթղթեր: Կքննարկվեն տնտեսական, տրանսպորտալոգիստիկ, էներգետիկ, մշակութային-հումանիտար ոլորտներում կոոպերացիաների թեմաները: Նախատեսվում է նիստի արդյունքներով համատեղ փաստաթղթերի ընդունում՝ տրանսպորտի, էներգետիկայի, կրթության, մշակույթի, երիտասարդության քաղաքականության, ֆիզկուլտուրայի եւ սպորտի ոլորտներում փոխգործակցության զարգացման մասին:

Այս տարի ԱՊՀ-ում նախագահում է Ուզբեկստանը, ուստի նիստը կընթանա այս երկրի վարչապետ Աբդուլլահ Արիպովի նախագահությամբ: Նրանից եւ Միշուստինից բացի, միջոցառմանը կմասնակցեն նաեւ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը, Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, ինչպես նաեւ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Ղրղզստանի փոխվարչապետ Էրքին Ասրանդիեւը, Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովը եւ ԱՊՀ գործկոմի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

Վիրուսի դեմ պայքար եւ երկարաժամկետ համագործակցություն

ՌԴ կառավարության աշխատակազմից հայտնել են, որ նախատեսվում է առաջիկա նիստում հիմնական ուշադրությունը դարձնել կորնավիրուսային ինֆեկցիայի դեմ համատեղ պայքարին եւ առեւտրատնտեսական համագործակցության խորացմանը, այդ թվում՝ այդ հիվանդության հետեւանքների հաղթահարման համատեքստում: Քննարկումների արդյունքներով ընդունվելու է հայտարարություն կորոնավիրուսի հակազդման մասին՝ ուղղված ինֆեկցիայի տարածման դեմ պայքարում ԱՊՀ անդամ պետությունների ջանքերի միավորմանը:

Կառավարության ղեկավարները կքննարկեն ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը, որը սահմանում է Համագործակցության երկրների առեւտրատնտեսական համագործակցության հիմնական սկզբունքներն ու ուղենիշները երկարաժամկետ հեռանկարում: Տրանսպորտային ոլորտում նախատեսվում է հաստատել համագործակցության առաջնահերթ ոլորտները մինչեւ 2030 թվականը, որոնք ԱՊՀ-ում ինտեգրված տրանսպորտային համակարգի զարգացում եւ Համագործակցության երկրների տարանցիկ ներուժի արդյունավետ օգտագործում են նախատեսում:

ԱՊՀ երկրների, ինչպես նաեւ էներգետիկ ներքին եւ արտաքին շուկաների տնտեսական եւ սոցիալական զարգացումը վերլուծելու համար հանդիպման մասնակիցները կհաստատեն ասոցիացիայի երկրների էներգետիկ ռեսուրսների արտադրության եւ սպառման կանխատեսումը մինչեւ 2030 թվականը: Բացի այդ կառավարության ղեկավարները կքննարկեն 2021-2030 թվականների երկու ռազմավարությունները` միջազգային երիտասարդական համագործակցության եւ ֆիզիկական կրթության եւ սպորտի ոլորտում: Բացի այդ, կառավարության ղեկավարները նախատեսում են հաստատել մշակութային համագործակցության հիմնական գործողությունները 2021-2025 թվականների համար: Այս փաստաթղթերը սահմանում են ԱՊՀ երկրների համապատասխան ոլորտներում փոխգործակցության հիմնական ուղենիշները: Բացի այդ, կառավարության ղեկավարները նախատեսում են հաստատել մշակութային համագործակցության հիմնական միջոցառումները 2021-2025 թվականների համար: Այս փաստաթղթերը սահմանում են ԱՊՀ երկրների համապատասխան ոլորտներում փոխգործակցության հիմնական ուղենիշները:

Փաստաթղթեր եւ կադրային որոշումներ

Նիստի արդյունքում նախատեսվում է համաձայնագիր ստորագրել ԱՊՀ ցանցային համալսարանի՝ ԱՊՀ բարձրագույն կրթության կոնսորցիումի ստեղծման եւ գործունեության վերաբերյալ: Փաստաթուղթը սահմանում է ապագա ուսումնական հաստատության բովանդակային եւ կազմակերպչական կողմերը:

Նիստին հաստատման համար նախապատրաստվել է նաեւ ԱՊՀ անդամ պետությունների՝ տուրիզմի ոլորոտում 2021-2030 թվականներին համագործակցության ռազմավարությունը, որն ուղղված է Համագործակցության երկրների պետական մարմինների, տուրիստական ազգային կազմակերպությունների եւ տուրիստական արդյունաբերության այլ սուբյեկտների ջանքերի համախմբմանը:

Բացի այդ, ակնկալվում է, որ կստորագրվի նաեւ ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի կապի համատեղ համակարգի վերաբերյալ համաձայնագիրը, որը կոչված է նպաստելու ազգային հաղորդակցման համակարգերի առավել ամբողջական եւ արդյունավետ օգտագործմանը: Կառավարության ղեկավարների կողմից քննարկման համար նախապատրաստվել է նաեւ Համագործակցության մարմինների գործունեության վերաբերյալ մի շարք կադրային որոշումներ: Այդ թվում, նիստին կբարձրացվի նաեւ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի տեղակալի նշանակման հարցը: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Ամենաշատ