News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Նորզելանդացի բժիշկները վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ոչ մի նոր դեպք չեն հայտնաբերել: Ուրբաթ երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Նոր Զելանդիայում մնացել է կորոնավիրուսային ինֆեկցիայով միայն մեկ պացիենտ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Գերատեսչության տվյալներով՝ ներկայումս վարակվածների 98,5 տոկոսը (այսինքն՝ 1481 մարդ) ճանաչվել է ամբողջությամբ առողջացած: Բժիշկների հսկողության տակ է մնացել հիվանդության ակտիվ ընթացքով վերջին պացիենտը, բժիշկները նրա վիճակը բավարար են գնահատում, եւ նա ամբուլատոր բուժում է ստանում: Երկրում վերջին 7 օրվա ընթացքում չի հայտնաբերվել կորոնավիրուսով վարակման ոչ մի նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը մնում է 1504-ի մակարդակում:

Վարակման առաջին դեպքը հայտնաբերվել էր փետրվարի 28-ին: Համավարակի ամբողջ ընթացքում ինֆեկցիայի առաջացրած բարդությունների հետեւանքով մահացել է 22 մարդ:

Մայիսի 13-ին Նոր Զելանդիայի իշխանությունները չեղարկել էին նախկինում մտցված սահմանափակումների մեծ մասը: Ներկայումս ամբողջությամբ վերականգնված է հանրային տրանսպորտի աշխատանքը, թույլատրված են երկրում ուղեւորությունները, բաց են բոլոր խանութները, արտադրությունները, հաստատությունները եւ գերատեսչությունները: Որոշ սահմանափակումներով են աշխատում հանրային սննդի եւ ծառայությունների ոլորտի ձեռնարկությունները, ինչպես նաեւ սահմանված է միջոցառումների մասնակիցների թվի լիմիտ: Հանրակրթական դպրոցներում եւ բուհերում դասերն ընթանում են նախկին ռեժիմով:

Սպասվում է, որ կառավարությունը կրկին կքննարկի հունիսի 8-ին սահմանափակումները չեղարկելու հարցը եւ կհայտարարի հունիսի 22-ից ոչ ուշ անվտանգության եւ ազգի առողջության սպառնալիքների նվազագույն մակարդակին անցնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արման Աբովյանը 2 դրական թեստից հետո 3-րդ թեստն է հանձնել եւ պատասխանն ստացել է
Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին...
Կատալոնիայի մի շարք քաղաքներում սահմանվել է խիստ կարանտին
Մենք խնդրում ենք բնակչությանը մնալ տանը հնարավորինս շատ, դուրս գալ միայն աշխատանքի գնալու կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար․․․
Կորոնավիրուսով վարակման մակարդակն աճել է 30 տոկոսով նոր մուտացիայի ենթարկվելու հետեւանքով․ գիտնական
Գիտնականի կարծիքով՝ համայնքում կա կորոնավիրուսով վարակման առնվազն 50-60 թաքնված դեպք, քանի որ նոր ԴՆԹ-մուտացիայի պատճառով միջազգային հետազոտության արդյունքում կորոնավիրուսով վարակվելու մակարդակն ավելացել է 30 տոկոսով․․․
Կոսովոյում կրկին գործում են մզկիթներում հավաքվելու սահմանափակումներ կորոնավիրուսով հիվանդների թվի աճի հետեւանքով
Միաժամանակ տարածքում կարող է աղոթել առավելագույնը 50 մարդ ոչ ավել, քան 10 րոպեի ընթացքում․․․
Շենգավիթում գործող շինանյութի առևտրի կետերում արձանագրվել են խախտումներ
Շենգավիթում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում տեսչական մարմնի…
Պեսկովն անվանել է անգրագետ ու խելագար մարդկանց, որոնք հերքում են կորոնավիրուսի գոյությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որը վարակվել էր COVID-19-ով, հայտարարել է, որ այդպիսի կասկածամիտ մարդիկ առնվազն անգրագետ են, վատագույն դեպքում՝ խելագար․․․
Ամենաշատ