News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աթենքը մոտ ժամանակներս մտադիր է լրջորեն ամրապնդել Թուրքիայի հետ ցամաքային սահմանը, որի կողմից անցյալ տարվա մարտ ամսին հազարավոր միգրանտներ փորձել են զանգվածաբար ներխուժել Հունաստանի տարածք, հայտնում է RG- ն:

Ըստ Kathimerini թերթի՝ Հունաստանի իշխանությունները որոշում են կայացրել նոր ցանկապատ կառուցել, բացի արդեն առկա պատնեշներից երկրները բաժանող Էվրոս գետի երկայնքով: Նախատեսվում է նաեւ եւս մի քանի հարյուր զինծառայող եւ ոստիկանության աշխատակից տեղակայել Հունաստան-Թուրքիա սահմանին՝ Էլադա ապօրինի ներգաղթյալների ներթափանցման նոր փորձերի մեծ ռիսկի պատճառով:

Ըստ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսի՝ սահմանային ցանկապատի ամրապնդումն ու ընդլայնումը կօգնի կանխել փախստականների հանկարծակի ներհոսքը ԵՄ:

Հստակեցվում է, որ ներկայումս սահմանի հունական կողմից ինժեներական պատնեշի երկարությունը 12 կմ է: Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Աթենքը ցանկապատի երկարությունը կմեծացնի առնվազն երեք անգամ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ