News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է գալիս յուրատեսալ աշխարհաքաղաքական լուսացույցի դերում, նրա հայտարարությունները «կարմիր լույս են» խորհրդանշում են: Այս մասին, NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, ասաց Արցախի նախագահի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Վերջին շրջանում մենք բավականին լուրջ խնդիրներ ենք տեսնում: Գուցե դրանք վերաբերում են անձամբ Իլհամ Ալիեւին, իսկ գուցե՝ ադրբեջանական հասարակությանն ընդհանրապես: Փաստն այն է, որ նրանք այլեւս չեն կարող վերահսկել ատելությունը հայերի նկատմամբ, նացիզմի դրսեւորումները, եւ ամեն կերպ դա դուրս է գալիս: Ինչի՞ հետ է դա կապված. Ալիեւի,  պետության, ադրբեջանական հասարակության վիճակի, այնտեղ տեղի ունեցող խորը գործընթացների, թե՞ Ալիեւների կլանի թուլացման հետ: Սրանք բոլորը հարցեր են, որոնց պատասխանները եթե չտալ, ապա առնվազն պետք է համապատասխան եզրակացություններ անել:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է ասում ինքը՝ Ալիեւը, ապա մենք տեսնում ենք, որ նրա խոսքերում շատ հակասություններ կան, միասնական, մոնոլիտ մոտեցում չկա: Մեկ նա ասում է, որպեսզի «բոլորը շարվեն», մեկ նա պնդում է, որ որեւէ խնդիր չի եղել, ապա ասում է, որ Հեյդար Ալիեւը թույլ չի տվել հայերին գլուխ բարձրացնել, հետո ասում է, որ մատնություններ են գրել: Սա ուղղակի կակոֆոնիա է: Նրա ասածների մեջ տրամաբանություն չկա: Եթե ​​ամեն ինչ լավ էր, ապա ի՞նչ մատնություններ հայերը պետք է գրեին: Այդ ի՞նչ ձեւակերպումներ են՝ «դավաճաններ», «տեղի հայեր» եւ այլն: Մենք շատ ավ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել Հեյդար Ալիեւի օրոք: Նա, հավանաբար, իսկապես Ադրբեջանի ամենաուժեղ առաջնորդն էր, մարդը, ով փաստացի ստեղծել է ադրբեջանական ժողովրդին, ձեւակերպել է այն, թեեւ ստեղծման գործընթացը դեռ չի ավարտվել: Հենց նրա օրոք սկսվեց ուժեղագույն ճնշումը Լեռնային Ղարաբաղի վրա: ՃԻշտ է, նրան չհաջողվեց հասնել ցանկալիին, քանի որ Ղարաբաղում ուժեղ մարդիկ կային: Բայց դա այլ հարց է: Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի իշխանությունների խտրական քաղաքականությունը: 1999-ին ՆԳ նախարար Ուսուբովն իր խոսքում, որի տեքստը տպագրվել է «Բաքվեցի աշխատավոր» թերթում, բացահայտ ասում է, որ Հեյդար Ալիեւի օրոք Ղարաբաղում ադրբեջանցիների տոկոսը կտրուկ աճել է. 5-7 էր, դարձել էր 20-25 տոկոս: Այսինքն, ամեն անգամ ցույց է տրվում, որ Ղարաբաղում գաղութային քաղաքականություն է տարվել: Բայց մենք կարող ենք միայն շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիեւին նման անկեղծության համար: Այն, ինչ նա ասում է, փաստացի աշխարհաքաղաքական լուսացույցի դերում է հանդես գալիս, ամեն անգամ «կարմիր լույս» է ցույց տալիս. մենք սա եւ սա ենք ուզում, կանգ առեք, հայեր: Մի վստահեք մեզ: Սա շատ հետաքրքիր երեւույթ է: Երեւի ինքն էլ դա չի հասկանում:

Իլհամ Ալիեւն իր հոր հետ այցելել է Ղարաբաղ: Արդյո՞ք նա տեսել է պատերազմի ժամանակ Հեյդար Ալիեւի կողմից գրված նամակները ղարաբաղյան ղեկավարությանը՝ խնդրելով դադարեցնել պատերազմը, դադարեցնել արցախյան զորքերի գրոհը: Դրանք նույնիսկ նամակներ չէր, այլ խնդրանքներ: Բայց մենք չենք խոսում այդ մասին, քանի որ պատերազմը վատ բան է, եւ ցանկացած առաջնորդ նախեւառաջ պետք է փրկի իր քաղաքացիների կյանքը», - շեշտեց Դավիթ Բաբայանը: Միեւնույն ժամանակ, նա նշեց ոտնձգությունների անհեթեթությունը Հին հայկական Շուշի քաղաքի նկատմամբ. նույնիսկ ղարաբաղյան խաներն իրավունք չունեին թաղվել Շուշիում: Շուշին միշտ հայկական քաղաք է եղել, եւ հիմնադրվել է որպես հայկական պետության մայրաքաղաք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ