News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ստոկհոլմում գյուղ-հանգստավայր են վաճառքի հանել: Այդ տարածքում է գտնվում երկրում ամենամաքուր ջրի աղբյուրներից մեկը (երկրում նման 7 աղբյուր կա): Օբյեկտն արժե 7 մլն դոլար, գրում է Lenta-ն՝ հղում անելով CNBC-ին:

Սատրա Բրունն գյուղի պատմությունը սկսվել է 1700 թվականին: Այդ ժամանակ բժիշկ Սեմյուել Սկրագեն հայտնաբերել է աղբյուրն ու գնել հողերը՝ տներ, եկեղեցի եւ հիվանդանոց կառուցելով:

Ապա Սատրա Բրունն անցել է Ուպսալի համալսարանին, որից հետո՝ տեղացի ձեռնարկատերերին: Նրանք գյուղը վերածել են միջոցառումների անցկացման հարթակի եւ սպա կենտրոնների:

Սատրա Բրուննը զբաղեցնում է 60 ակր տարածք:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ