News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 40 մարդ է ձերբակալվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Fox News-ին:

Նշվում է, որ քաղաքում ցույցերը ոստիկանների հետ բախումների են վերածվել: Անվտանգության աշխատակիցներից մեկի գլխին հարվածել են աղբամանով: Տուժել է 4 ոստիկան, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Հեռուստաալիքը նշում է, որ ձերբակալվածների մոտ դանակ են գտել:

Նյու Յորքում բողոքի ակցիաներ են անցկացվել Մինեապոլիսում անկարգությունների ֆոնին, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ համացանցում է հայտնվել Ֆլոյդի ձերբակալության տեսանյութը: Նրան կասկածում էին խանութում կեղծ թղթադրամներով առեւտուր անելու մեջ: Աֆրոամերիկացուն ձեռնաշղթաներ են հագցրել, գցել գետնին: Ոստիկաններից մեկը ծնկով սեղմել էր գետնին տապալված աֆրոամերիկացուն: Ֆլոյդը բղավել է, որ չի կարողանում շնչել, սակայն ոստիկաններն ուշադրություն չեն դարձրել: Աֆրոամերիկացուն հոսպիտալացրել են, որտեղ էլ չի հաջողվել փրկել նրա կյանքը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իջեւան-Դիլիջան ճանապարհին բախվել են 4 մեքենաներ. վիրավորներից մեկը 3 տարեկան է
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական...
Ռուսաստանի դատախազությունը հաստատել է Խաչատուրյան քույրերի մեղադրանքը
Մյուս երկուսի գործով մենք միջնորդություն ենք ներկայացրել ատենակալների մասնակցությամբ գործը քննելու մասին․․․
Երևանում դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը...
Ի՞նչ կապ ունի Մանվել Գրիգորյանի փաստաբանը ռումբի մասին կեղծ ահազանգի հետ
Ռումբի մասին ահազանգը ստացվել է նշված շենքում գործող ընկերություններից մեկի սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին…
Արարատի մարզում 40-ամյա վարորդը VAZ 2107-ով բախվել է խոտով բարձված տրակտորի կցորդիչին
Ա․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն․․․
36-ամյա զինծառայողը Կոտայքի մարզում Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը
Վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր…
Ամենաշատ