News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Twitter-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդագրությունը նշել է որպես բռնության արդարացման արգելքի խախտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Թրամփը գրառում էր կատարել, որում հայտնել էր, որ հսկողություն կսահմանի Մինեապոլիսում, եթե քաղաքապետ Ջեյկոբ Ֆրեյը չկարողանա կանգնեցնել անկարգությունները, որոնք սկսվել էին աֆրոամերիկացու մահվան լուրից հետո:

«Ես չեմ կարող մի կողմ քաշվել եւ պարզապես նայել, թե ինչ է կատարվում ԱՄՆ հզոր Մինեապոլիս քաղաքում: Այնտեղ բացակայում է առաջնորդությունը: Կամ թույլ քաղաքապետ՝ ձախ ռադիկալ Ջեյկոբ Ֆրեյը, իրավիճակը հսկողության տակ կառնի, կամ ես այնտեղ կուղարկեմ Ազգային գվարդիային: Ես հենց նոր խոսել են նահանգապետ Թիմ Ուոլզի հետ եւ ասել նրան, որ զինվորականների կուղարկեմ: Մենք հսկողություն կսահմանենք այնտեղ, սակայն երբ գողություններ են սկսվում, սկսվում է նաեւ հրաձգություն»,-գրել էր Թրամփը: 

Այժմ Թրամփի հաղորդագրությունը նշվել է որպես զգուշացում, որում ասվում է, որ այդ գրառումը «խախտում է բռնության հերոսացման նկատմամբ սոցցանցի կանոնները»: Բացի այդ, սոցցանցի աշխատակիցները նշել են, որ չեն փակի այդ հաղորդագրության հասանելիությունը, քանի որ այն «կարող է հասարակական հետաքրքրության առարկա դառնալ»: 

Ավելի վաղ Twitter-ը Թրամփի գրառումներից մեկը նշել էր հատուկ նշանով, որն ընթերցողներին նախազգուշացնում է այն մասին, որ գրառման մեջ պարունակվող տեղեկատվությունը կարող է կեղծ լինել եւ լրացուցիչ ստուգում է պահանջում: Այդպիսով սոցիալական ցանցն արձագանքել էր նախագահի հայտարարություններին այն մասին, որ դեմոկրատները, փոստով քվեաթերթիկներ ուղարկելով  մի քանի նահանգի բնակիչներին նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին քվեարկության համար, փորձում են պայմաններ ստեղծել խարդախությունների համար: Նախօրեին Թրամփը սոցցանցերի գործունեության կարգավորման մասին հրամանագիր էր ստորագրել:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ