News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում բողոքի ցույցի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորվել է 7 մարդ, ցույցի մասնակիցները պահանջում էին աֆրոամերիկուհի Բրիոնա Թեյլորի սպանության արդար քննություն, ում ոստիկանները գնդակահարել էին մարտին, հայտնում է Louisville Courier Journal պարբերականը:

«Մի քանի հոգու ձերբակալել են, բայց այս պահին չենք կարող ասել կոնկրետ քանիսին, քանի որ իրադրությունը զարգանում է»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Ալիշա Սմայլին: Նրա խոսքով՝ ոստիկանները հրազենից չեն կրակել:

Բրիոնա Թեյլորի սպանության հետ կապված բողոքի ցույցը, որն ընթացել է հինգշաբթի երեկոյան, եւ որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, ավարտվել է անկարգություններով, որոնց ժամանակ կոտրվել են մի քանի խանութների ցուցափեղկեր: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ: Պարբերականը նշում է, որ 26-ամյա Բրիոնա Թեյլորը մահացել է մարտի 13-ի վաղ առավոտյան իր բնակարանում այն բանից հետո, երբ ոստիկանները խուզարկության օրդերի կատարման ժամանակ նրա վրա 8 անգամ կրակել են: Ոստիկանները կրակ են բացել այն բանից հետո, երբ նրանցից մեկի վրա է կրակել աղջկա ընկերը՝ կարծելով, թե գողություն է կատարվում:

Ոստիկանների կողմից աֆրոամերիկացիների սպանությունների դեպքերի հետ կապված բողոքի ակցիաները հինգշաբթի ընթացել են ԱՄՆ մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Ֆենիքսում, Դենվերում եւ Մինեապոլիսում, որտեղ ոստիկանների գործողությունների հետեւանքով մահացել էր աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը: Մինեապոլիսում Ֆլոյդի մահը զանգվածային անկարգություններ էր առաջացրել համացանցում նրա ձերբակալության «վիրուսային» տեսանյութի հայտնվելուց հետո: Տեսագրության մեջ երեւում է, թե ոստիկաններն ինչպես են Ֆլոյդին վայր գցել եւ նրան ձեռնաշղթաներ հագցրել, ընդ որում՝ սպաներից մեկը ծնկով սեղմել էր նրա պարանոցը: Ձերբակալվածը սկզբում մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել, իսկ հետո գիտակցությունը կորցնում է: Ֆլոյդին հոսպիտալացրել էին, նա մահացել էր վերակենդանացման բաժանմունքում:

Երբ այս տեղեկությունը լայն տարածում գտավ, քաղաքի ոստիկանության ղեկավարությունը հայտարարեց ձերբակալությանը մասնակցած 4 սպաներին հեռացնելու մասին: Քաղաքում բողոքի ցույցեր էին ընթացել, որոնք ուղեկցվել էին վանդալիզմով եւ հրկիզումներով: Ֆլոյդի մահվան հետաքննությանը միացել էր ՀԴԲ-ն, որն այս գործն առաջնային էր հայտարարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ