News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Որպես բժիշկ, մտածելով մարդկանց առողջության մասին կոչ եմ անում դիմակ չկրել, եթե վարակակիր չեք։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար, բժիշկ Նունե Ներսիսյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններին, նրան մեղադրելով անգործության համար։

«Համացանցում արդեն 3 օր է ստորագրահավաք է պտտվում։ Արսեն Թորոսյանի վերաբերյալ դատախազություն դիմում եմ ներկայացնելու Քրեական օրենսգրքի 308 եւ 309 հոդվածներով՝ հանցավոր անգործություն, պաշտոնական դիրքի չարաշահում։ Ինչ որ «Բերմունդյան եռանկյունի» է դարձել՝ վարչապետ-պարետ-առողջապահության նախարար, ամեն մեկն ինչ որ բան ասում են եւ ժողովրդին շատ վատ իրավիճակի մեջ են դնում։ Մի ժամանակ առողջապահության նախարարը հայտարարում էր, որ դիմակներ կրելը պարտադիր չէ, որ վիրուսը շատ փոքր է եւ այդ անցքերով կարող է ներթափանցել, իսկ այսօր, եթե հավատանք նաեւ լուրերին՝ դիմակների բիզնես եւ այլն, կարող ենք հասկանալ, որ այս ամենը բիզնեսի շահարկումներով է կատարվում»,- ասաց նա։

Ներսիսյանն անդրադարձավ վերջերս առողջապահության նախարարի ֆեյսբուքում դիմակով տեղադրված լուսանկարին․ «Նկար էր դրել եւ գրել էր new normal, դա գլոբալիստների ծրագրի մի թեզ է, որը շրջանառվում է եւ կարծում եմ սրանով իսկ ուզում են մարդկանց ավելի շատ զոմբիացնել, բթացնել։Դիմակները խնդիր են առաջացնում նույնիսկ առողջ մարդու մոտ առաջացնելով թթվածնային քաղց, ինչը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել։ Մարդկանց մոտ ալերգիկ ֆոնն է բարձրանաումսրտանոթային համակարգի խնդիրներն ավելի են լրջանում։ Չեմ կարծում, որ վարչապետը լուրջ հայտարարություններ է անում, որովհետեւ արդեն 2 տարի ոչ մի լուրջ հայտարարություն վարչապետից չենք լսել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
ԵՄ-ը կկորցնի 2,2 մլրդ դոլար COVID-ի դեմ ժամկետանց դեղամիջոցի պատճառով
Եվրոպան COVID-ի պատճառով կկորցնի 2,2 մլրդ դոլար...
Ամենաշատ