News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ 2019 թվականի ընթացքում բարեկարգվել են Գյումրի քաղաքի` «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, Գառնի համայնքի` դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 2147 մետր երկարությամբ ճանապարհը եւ հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքները, Տաթեւ համայնքի՝ դեպի Տաթեւ վանական համալիր տանող 6000 մետր երկարությամբ ճանապարհը եւ Գյուլագարակ համայնքի՝ դեպի Դենդրոպարկ տանող 2800 մետր երկարությամբ ճանապարհը:

Մեկնարկել են Վարարակն գետի աջափնյա հատվածի վերականգնման, ինչպես նաեւ Գորիս քաղաքի կենտրոնական մասի  պատմամշակույթային միջավայրի վերականգնման ենթածրագրերը:

Գնումների գործընթացում է գտնվում Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգման ենթածրագիրը։

Վերը նշված ենթածրագրերի շրջանակներում իրականացվելու են հետեւյալ աշխատանքները․

Վարարակն գետի աջ հատված՝ Գետափնյա փողոց, Դավիդ Բեկ-Գետափնյա խաչմերուկից մինչեւ Գարեգին Նժդեհ-Գետափնյա խաչմերուկ, Վարարակն գետի ձախ հատված՝ Գարեգին Նժդեհ-Գետափնյա խաչմերուկից մինչեւ Մակիչի փողոցի հետ հատվող հետիոտային կամուրջ, արտաքին լուսավորություն, հետիոտն եւ հեծանվային երթուղու ձեւավորում  հին եւ նոր Գորիս քաղաքի հատվածների միջեւ, նաեւ գետի մաքրում   եւ հենապատերի վերականգնում:

Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակույթային միջավայրի վերականգնում` Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյանների, Մաշտոցի, Անկախության, Տաթեւացու փողոցներում` ներառելով մայթերի եւ երթեւեկելի հատվածների բարեկարգման, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի բարելավման աշխատանքները:

Նշված փողոցներում արտաքին լուսավորության համակարգերի բարելավում, Գորիս քաղաքի հին եւ նոր հատվածների միջեւ հետիոտնային եւ հեծանվային երթուղու ձեւավորում։

Գորիս քաղաքի կենտրոնական մասի 1918-1920 թթ. կառուցված թվով 38 պատմական շենքերի եւ բնակելի տների տանիքների, պատշգամբների եւ ճակատների վերականգնում եւ վերանորոգում:

Ընթացիկ ուսումնասիրության փուլում են Հին Գորիս քարանձավային քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման եւ արդիականացման աշխատանքները:

Ներկայումս ընթացքի մեջ են նաեւ Խոր վիրապ վանքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները, որոնք ներառում են դեպի վանք տանող ճեմուղու ստեղծում․ ավտոկայանատեղու եւ անհրաժեշտ հանրային ենթակառուցվածքնրի ստեղծում, կանաչապատում, լուսավորություն։

Ընթացիկ փորձաքննության փուլում են․

Գյումրի քաղաքի Կումայրի պատմական թաղամասի եւս 7 փողոցի, դեպի Մարմաշեն տանող ճանապարհի եւ վանքի հարակից հանրային ենթակառուցվածքների եւ բարեկամության այգու տարածքի բարեկարգման ենթածրագրեը։

Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավում․

Ջրվեժ տանող ճանապարհի, ճեմուղու եւ հարակից ենթակառուցվածքների բարեկարգում

Շահումյան եւ Մաշտոց փողոցների բարեկարգում

Ըմպելասրահի ճեմուղիների բարեկարգում, տեղեկատվական կենտրոնի եւ առեւտրի գոտու ստեղծում

Դեպի եղնիկի արձան տանող ճանապարհի հիմնանոնորգում եւ  դիտահրապարակի կառուցում

Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում/դյուրացում, հանգստի գոտու ստեղծում           

2020 թվականի ընթացքում նախագծման եւ իրականացման մեկնարկի են պատրաստվում ինչպես ընթացիկ փորձաքննության փուլում գտնվող, այնպես էլ ներքոհիշյալ ենթածրագրերը․

Քարերի Սիմֆոնիա բնական հուշարձանի համար ավտոկայանատեղու եւ անհրաժեշտ հանրային ենթակառուցվածքների ստեղծում

Դվինի հուշարձանների վերականգնում եւ ամրակայում

Զորաց Քարեր հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում

Դեպի հին Խնձորեսկ քարանձավային քաղաք տանող ճանապարհի բարեկարգում

Գառնի-Լանջազատ ճանապարհի վերանորոգում

2019 թվականի մայիսից բանակցություններ են ընթանում Համաշխարհային Բանկի եւ Հայաստանի կառավարության միջեւ վերակազմավորման գործընթացի ընթացքում ծրագրի աշխարհագրական ծածկույթը եւ ժամկետներն ընդլայնելու, ինչպես նաեւ նոր բովանդակություն ձեւավորելու նպատակով։

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի եւ պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։ Ծրագրի բովանդակության պատասխանատուն է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, Ծրագրի իրականացնողը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Տարածքային զարգացման հիմնադրամը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Դուբլինի իշխանությունները մտադիր են փողոցային վաճառողի արձանը պաշտպանել զբոսաշրջիկների «ոտնձգություններից»
Դուբլինի քաղաքային խորհուրդը դիտարկում է արձանը պաշտպանելու ուղիները, որը հագած է 17-րդ դարի բաց զգեստ...
Ամենաշատ