News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Օրական մահացությամբ 2-րդ, նոր դեպքերով՝ 6-րդ հորիզոնականում ենք․․․ Սա՞ է կառավարության ինքնավստահության հիմքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Օրական մահացությամբ 2-րդ, նոր դեպքերով՝ 6-րդ հորիզոնականում ենք․․․ Սա՞ է կառավարության ինքնավստահության հիմքը։

Կառավարությունը (ի դեմս վարչապետի խոսնակի), պատասխանելով ՀԿ-ների՝ Հայաստանում երկշաբաթյա խիստ կարանտին հայտարարելու պահանջին (մերժելով այն), կոչ է անում ՀԿ-ներին աջակցել հանրության շրջանում վիրուսի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանը։

Հարց չկա, վաղուց ենք անում, շարունակելու ենք։ Բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով հանրային արշավ ենք անում, ապատեղեկատվությունների դեմ ենք պայքարում, տեղերում ոստիկաններին ենք հսկում (որ իրենք էլ իրենց գործը անեն) ու նույնիսկ աջակցում ենք դիմակ ներկրող տնտեսվարողներին (որ դիմակները էժանանան)։

Բայց այս պատերազմում հրամանատարությունը կառավարությանն է։ Կառավարությանը աջակցելով հանդերձ չենք կարող չհարցնել՝ այդ ո՞նց եղավ, որ Հայաստանը COVID19-ի դեմ պայքարում աշխարհում գրավեց ամենավատ հորիզոնականները։

Երեկվա դրությամբ մենք միավոր բնակչության հաշվով օրական մահերի քանակով ամբողջ աշխարհում զիջում էինք միմիայն Մեծ Բրիտանիային, իսկ օրական նոր դեպքերի առումով 6-րդ հորիզոնականում էինք (զիջելով Քաթարին, Ջիբութիին, Չիլիին, Պերուին ու Քուվեյթին)։ Աղբյուրը՝ ECDC:

Խնդրում եմ՝ ՀԿ-ներին այդպես ինքնավստահ պատասխանելուց հիշեք, որ դուք այս պահի դրությամբ COVID19-ի դեմ պատերազմում պարտվող հրամանատարություն եք»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ