News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռումինիայի մայրաքաղաքի բնակիչ Դումիտրու Կոմանեսկուն, ով 111 տարեկան եւ 7 ամսական է, մոլորակի ամենատարեց մարդն է: Այս մասին հաղորդել է Գերոնտոլոգիական հետազոտական ​​խումբը (The Gerontology Research Group - GRG), հայտնում է ՏԱՍՍ-ը:

GRG- տարբեր մասնագիտությունների հետազոտողների գլոբալ խումբ է, որոնք հայտաբերում են երկարակյացներին, զբաղվում են գեոնտոլոգիական հետազոտություններով: Խումբը հիմնադրվել է 1990 թվականին Կալիֆորնիայի համալսարանի (Լոս Անջելես) հիման վրա:

«Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնապես աշխարհի ամենատարեց մարդը դառնալ»,- ասել է Կոմանեսկուն:

Տարվա սկզբին Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները տեղեկացրել էին, որ աշխարհի երեք ամենատարեց տղամարդիկ են ճապոնացի Կիտետսու Վատանաբեն (ծնվել է 1907-ի մարտի 5-ին), բրիտանացի Ռոբերտ Ուեյթոնը (1908-ի մարտի 29-ին) եւ ռումինացի Դումիտրու Կոմանեսկուն են (1908-ի նոյեմբերի 8): Սակայն մի քանի ամիս անց ճապոնացին ու բրիտանացին մահացան:

«Դումիտրու Կոմենեսկուն ծնվել է Պրահովայի շրջանում (Ռումինիայի կենտրոն),- նշվում է մայրաքաղաքին առընթեր Տարեցների համար կենտրոնի հաղորդագրության մեջ:- Նա ինժեներ-ագրոնոմ էր եւ ամենահայտնի ֆիտոպաթոլոգներից մեկը... Նրա երկարակեցության գաղտնիքը ընտանիքի, երեխաների, երեք թոռների եւ երկու ծոռների սերն է»:

Անցյալ տարի Ռումինիայի մայրաքաղաքի քաղաքապետարանը Կոմենեսկուին «Բուխարեստի ամենատարեց քաղաքացի» էր ճանաչել: Ռումինիայի մայրաքաղաքի բնակիչների թվում, ըստ քաղաքապետարանի, 100 եւ ավելի տարենակ 110 բնակիչ կա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ