News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գիտենք, որ ծխախոտի վրա միշտ գրված է, որ ծխելը վնասակար է առողջությանը, այս 2 տարին փաստեց, որ «Իմ քայլը» շատ ավելի վնասակար է մեր առողջությանը, քան ծխախոտը։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։

«Կորոնավիրուսի հետ կապված բոլոր խնդիրներն ի ցույց են դնում կառավարույան սնանկությունը, անընդմեջ իրար հակասելու խնդիրը։ Չեմ հասկանում, թե ինչի համար է ստեղծվել պարետատունը, երբ պարետը, վարչապետը եւ առողջապահության նախարարը, իրենց հայտարարություններով պետք է իրար հակասեն։ Վարչապետը ստեղծել է պարետատուն, բայց կարծես թե հենց ինքն է պարետը եւ կասկած չունեմ, որ վերջում միգուցե պետք լինի մեկին պատժել եւ այդ պատժվող մարդը լինի հենց պարետը»,- ասաց նա։

Վարդանյանն անդրադարձավ Արսեն Թորոսյանի երեկ արված ֆեյսբուքյան գրառմանը, որով նախարարը բժիշկներին կոչ էր արել համախմբվել․ «Կարծում եմ սա այն եզակի պահերից է, երբ հայ ժողովուրդը պետք է իրոք գնահատի բժիշկների աշխատանքը, կառավարությունը պետք է մոռանա բոլոր այն պարգեւավճարները, որոնք ստանում են եւ այդ գումարներն ուղղվի առողջապահության ոլորտին, պարգեւատրելով բժիշկներին, որոնք օրուգիշեր աշխատում են։ Կարծում եմ ժամանակն է ստեղծել բժշկական հանձնախումբ, միգուցե պարետի ենթակայության տակ, որում կներգրավվեն ՀՀ-ի ամենանշանակալի բժիշկները, որ կարողանան առօրյա ֆորմատով քննարկել իրավիճակը եը տալ իրավիճակային լուծումներ, քանի որ տպավորություն է, որ Արսեն Թորոսյանը միայնակ է որոշումները կայացնում եւ կարծում եմ, որ դա շատ սխալ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
Ամենաշատ