News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Իտալիայում Վերոնա քաղաքից ոչ հեռու խաղողի այգու տակ հայտնաբերվել է փաստացի անվնաս մնացած Հռոմեական խճանկար, փոխանցում է «Պոպուլյարնա մեխանիկան»: 

Խճանկարը նախնական թվագրվում է մեր թվականության 3-րդ դարով, եւ կարծիք կա, որ եղել է ավելի վաղ՝ 1922 թվականին գտնված վիլլայի համալիրի մասը: Այս վայրը լքված էր մնացել այնքան ժամանակ, մինչեւ Վերոնայի հնագետները գրեթե 100 տարի անց վերականգնել են պեղումները:

Խճանկարն օգտագործվել է որպես հատակի ու պատերի զարդարանք եւ ամբողջ հին հռոմեական աշխարհում անչափ տարածված էր: Դրանք ավանդաբար պատրաստվում էին մանր կտրատած քարերի խորանարդներով կամ բազմագույն ապակե էմալով:

Հնագետները այն գտել են հռոմեական վիլլան փնտրելիս խրամատները պեղելու ժամանակ խաղողի այգու տակ: Հիմա գիտնականները հույս ունեն, որ ամբողջ խճանկարային հատակը դեռեւս անխաթար է մնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ