News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոնկոնգը Միացյալ Նահանգներին կոչ է արել չխառնվել Չինաստանի կողմից ընդունված ազգային անվտանգության մասին նոր օրենքի շուրջ քննարկումներին եւ նախազգուշացրել է, որ ֆինանսական կենտրոնի հատուկ կարգավիճակի չեղարկումը կարող է հարված հասցնել ամերիկյան տնտեսությանը, փոխանցում է Reuters-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հայտարարի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի կողմից ազգային անվտանգության մասին օրենքի հաստատմանը պատասխանի մասին: Այս օրենքն ուղղված է Հոնկոնգին եւ, ըստ բազմաթիվ փաստաբանների, դիվանագետների եւ ներդրողների մտահոգությունների, կարող է քաղաքը զրկել «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքով երաշխավորված քաղաքական եւ տնտեսական ազատություններից:

Ուրբաթ օրը Չինաստանը հայտարարել է, որ կձեռնարկի անհրաժեշտ հակազդեցության ցանկացած միջոց, եթե ԱՄՆ-ն պնդի Պեկինի ներքին գործերին միջամտելու եւ քայլեր ձեռնարկելու մասին՝ ի պատասխան Հոնկոնգի համար անվտանգության մասին օրենքին:

«Ցանկացած պատժամիջոց երկսայր թուր է, որը կվնասի ոչ միայն Հոնկոնգի շահերին, այլեւ զգալիորեն՝ Միացյալ Նահանգների շահերին»,- նշել է Հոնկոնգի վարչակազմը: Իշխանությունները հավելել են, որ 2009-ից մինչեւ 2018 թվականն ԱՄՆ-ի՝ Հոնկոնգի հետ առեւտրի պրոֆիցիտը 297 միլիարդ դոլար է կազմել, որն ամենաբարձրն է Վաշինգտոնի առեւտրային գործընկերների շրջանում, եւ որ քաղաքում 300 ամերիկյան ընկերություն է գործում:

Թրամփի տնտեսական հարցերով խորհրդական Լարի Կուդլոուն նախազգուշացրել է, որ տարածքի հատուկ կարգավիճակը, ԱՄՆ օրենսդրության համաձայն, հիմնված է Պեկինից ինքնավարության բարձր աստիճանի վրա: Այժմ, հավանաբար, ԱՄՆ-ն ստիպված կլինի Հոնկոնգին որպես Չինաստանի մնացած մասի վերաբերբել առեւտրի եւ այլ գործնական հարցերում, ասել է Կուդլոուն:

Չինաստանի իշխանությունները եւ Հոնկոնգի վարչակազմը վստահեցնում են, որ քաղաքի ինքնավարության նկատմամբ սպառնալիքներ չկան եւ օտարերկրյա ներդրողների շահերը կպահպանվեն:

Անվտանգության մասին նոր օրենքը, որը, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի մինչեւ սեպտեմբեր, քննադատության էր արժանացել նաեւ Բրիտանիայի, Ավստրալիայի եւ Կանադայի կողմից: Ճապոնիան լուրջ անհանգստություն հայտնել Պեկինի քայլերի կապակցությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ