News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում այսօր՝ մայիսի 29-ին, 44 համարի ավտոբուսի վարորդին ( 16 68 S ) ոստիկանները տուգանել են 100.000 դրամ պատճառաբանելով , որ տրանսպորտի մեջ կանգնած մարդ է եղել , բայց նման բան չի եղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջոըմ գրել է օգտատերերից մեկը եւ կից տեսանյութ հրապարակել։ Նա մասնավերապես նշել է․

«Այդ կինը նստեց նույն կանգառից , վարորդը պնդեց մի քանի անգամ , որ իջնի, կինը հրաժարվեց ասելով թե ուշանում է։ Վարորդը դեռ չէր շարժվել ոստիկանուհին սկսեց նկարել ու վարորդին իջեցրեցին տրանսպորտից։ Բոլոր ուղևորները դուրս եկան ու ասացին , որ նույն կանգառից է նստել այդ կինը ու չի երթևեկել կանգնած, բայց դե ո՞վ էր լսում , մարդիկ «իրենց գործն են անում»... տվյալ կինը նույնիսկ մարդավարի չմոտեցավ տեսուչին ու բացատրեր եղելությունը։ Ուղևորները բոլորը գրեցին իրենց հեռախոսահամարները, որպեսզի հետագայում, որպես դեպքի վկա՝ վարորդին աջակցություն ցույց տալու համար։ Մեր ազգի մեջ լիքը լավ ու թասիբով մարդիկ էլ կան:

Ի՞նչ է աշխատում վարորդը, որ 100.000 դրամ տուգանք վճարի, ինչ-որ անիմաստ պատմության համար, կասե՞ք։ Ասեմ, որ երբ մենք բարձրանում էինք տրանսպորտ, վարորդը հատ-հատ նայում էր , որ բոլոր ուղևորները ձեռնոցներով և դիմակներով լինեին։ Կամ ձեր գործը նորմալ արեք կամ մի ՛ արեք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ