News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 13
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունը միջազգային խաղաղապահ առաքելությամբ հանդես է գալիս դեռեւս 2004թ. փետրվարից, երբ ՀՀ զինված ուժերի խաղաղապահների 34 հոգանոց զորախումբը մեկնեց Կոսովո` հունական ստորաբաժանման կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնելու: ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը շարունակվում է առ այսօր:

2005թ. հունվարին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը` լեհական ստորաբաժանման կազմում, հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների եւ բժշկական ապահովման աշխատանքներին: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009թ. նոյեմբերին:

Սկսած 2010 թվականի փետրվարից` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանումն ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության ներքո գործող ՄԱԱՈՒ (ISAF, Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) հյուսիսային հրամանատարության կազմում:

Հայ խաղաղապահներն իրենց անձնուրաց ծառայությամբ հանդես են եկել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Կունդուզում, ինչպես նաեւ Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում:

Հայ խաղաղապահների հաջորդ առաքելությունը Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո UNIFIL առաքելությունն է: 2014թ. դեկտեմբեր ամսին 32 զինծառայողներից բաղկացած հայկական դասակի մասնակցությամբ սկիզբ դրվեց Լիբանանի խաղաղապահ առաքելությանը:

ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները մասնակցել են բազմաթիվ միջազգային եւ բազմազգ զորավարժությունների` մշտապես բարձր պահելով հայ զինծառայողի պատիվը եւ արժանանալով վերադաս հրամանատարության, ինչպես նաեւ արտերկրի բարձրաստիճան զինվորականների գովեստին եւ պարգեւներին:

Տպել
Ամենաշատ