News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Կարող եք ակնկալել որոշակի գործողություններ, բայց առնվազն այս փուլում մեր հաջորդ քայլերը չենք բացահայտի: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պատպաններից Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի ՍԴ-ին ուղղված պատասխաններին:

Նա հիշեցրեց, որ դեռ Վենետիկի հանձնաժողովից էլ պետք է կարծիք ստանա ՍԴ-ն: «Բայց ՄԻԵԴ-ի այս կարծիքը հստակ ուրվագծեց այն պնդումները, որ մենք անում էինք: Այս կարծիքում դուք տեսնում եք 300.1 հոդվածի անհստակության բանաձեւրը: Եթե այն լիներ հստակ, այս փաստաթղթում դա գրված կլիներ»:

Դիտարկմանը, որ դատավոր Արմեն Դանիելյանը կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմելու որոշումը, Արամ Վարդեւանյանն ասաց, որ այստեղ մի հանգամանք կա. Արմեն Դանիելյանի այդ որոշման դեմ բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել: Բացի այդ, ՍԴ դիմում ներկայացրել էր ոչ միայն դատավոր Դավիթ Գրիգորյանը, այլեւ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը:

«Մի գաղտնիք բացեմ, որը կարծես տողերի արանքից նկատվում է: Կարծես թե նման դիրքորոշում էր ներկայացվել Եվրոպական դատարան, որ պետք չէ խորհրդատվական կարծիք տալ, չէ որ Արմեն Դանիելյանը նման որոշում է կայացրել: Բայց, փաստորեն, Դանիելյան Արմենը նման հեղինակություն չհանդիսացավ ՄԻԵԴ-ի համար»,-ասաց պաշտպանը:

Հայաստանի միջազգային հեղինակության, պատվի տեսանկյունից շատ ցավալի է այն վիճակը, որ ունենք, որ երբ ամբողջ աշխարհում շատ ծանր հանցագործություններում մեղադրվող անձինք կորոնավիրուսի վարակով պայմանավորված ազատ են արձակվել կալանքից, իսկ ՀՀ-ում օրինակ ՔԿՀ-ները դիտարկվում է որպես ապահով վայր: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պատպաններից Արամ Վարդեւանյանը:

«Հետեւաբար պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի: Ես առավել քան վստահ եմ, որ ցանկացած բան ունենում է սկիզբ եւ ավարտ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կտրելով փորձը եռանդից մենք ունենում ենք նաեւ այն, ինչ ունենք. Ռոբերտ Քոչարյան
Փորձել եմ շատ անկեղծ շարադրել այն, ինչ եղել է, եւ դատելով արձագանքներից, ոնց որ...
Ռոբերտ Քոչարյանը Zoom-ով հանդիպում է ունեցել աջակիցների և համակիրների հետ
Քննարկվող հարցերը` ներքին և արտաքին քաղաքականությունից, Արցախյան հիմնախնդրից...
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. դատախազության միջնորդության քննարկման վրա 2 նիստ կորցրեցինք
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց դատախազության ոչ միանշանակ միջնորդությունը...
Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորը մերժեց դատախազության ոչ միանշանակ միջնորդությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 14-ին ժամը 13:00-ին...
Պետք չի սպառնալ, մեզ էնքան են սպառնացել, որ ինչ էլ սպառնաք, նորություն չի լինելու. Ալումյանը՝ դատախազին
Մեղադրողն արդեն ձեր փոխարեն որոշել է ու դատական նիստին անտեսելով ձեզ, բացարձակապես ձեզ դատարանի տեղ չդնելով ինքն իր հարցերն է փորձում լուծել պաշտպանական կողմի հետ…
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը սկսվեց դատախազների միջնորդության քննարկումից
Հիշեցնենք, որ ըստ դատախազների՝ խոսքը «պաշտպանության կողմի իրավունքների չարաշահման» մասին է...