News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայիսի 28-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հեռախոսներ գողանալու վերաբերյալ ահազանգ էր ստացվել։

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 14.00-ի սահմաններում անհայտ անձը ահազանգողի տան բակից գողացել է բջջային երկու հեռախոս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի 19-ամյա բնակիչը, որը ժամը 20.00-ին բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Նրա անձնական խուզարկությամբ գողացված հեռախոսները հայտնաբերվել են։

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ