News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 15241 արձանագրություն, իսկ մայիսի 28-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 863 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով այլ նախարարությունների եւ գերատեսչությունների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունների ընթացքում, առեւտրի եւ հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Այսօր, վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Կենտրոն եւ Դավիթաշեն վարչական շրջաններում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է․ պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մյանմայում թույլատրել են վագրերի, մողեսների եւ անհետացման սպառնալիքի տակ գտնվող այլ տեսակների կոմերցիոն բուծումը
Հունիսին Մյանմայի անտառտնտեսության վարչությունը հանգիստ կանաչ լույս տվեց մասնավոր կենդանաբանական այգիներին՝ 90 տեսակի բուծման լիցենզիա ստանալու համար․․․
Կառավարությունը հուլիսի 13-ին արտահերթ նիստ է հրավիրում. Օրակարգում արտակարգ դրությունը երկարաձգելու հա՞րցն է
Հուլիսի 13-ին ժամը 11:00-ին տեղի կունենա ՀՀ կառավարության արտահերթ նիստը…
Խախտումների ծավալը քչացել է, բայց դրանք կան. ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը
հանրապետությունում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից քիչ ավելի տնտեսավարողների գործունեությունը…
Դիմակը կարելի է հանել միայն սնվելիս եւ լողալիս. ոստիկանության ուժեղացված ստուգայցը Սեւանա լճում եւ ափամերձ տարածքներում
Այն քաղաքացիները, ովքեր չեն հետեւում այս կանոններին վարչական պատասխանատվության են ենթարկվում…
Արցախում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչեւ օգոստոսի 12-ը
Արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 12-ը…
Տնտեսական հարցերի եվրահանձնակատարը հայտնել է ռեցեսիայի սպառնալիքի մասին