News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Դուշանբեն դեմ է հանդես եկել Ղրղզստանի հետ սահմանին իրավիճակի կարգավորման հարցում Մոսկվայի մասնակցությանը՝ նոտա ուղարկելով ՌԴ ԱԳՆ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Տաջիկստանի ԱԳՆ-ն անդրադարձել է մայիսի 26-ին ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից արված հայտարարությանը՝ նշելով, որ «Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանին իրավիճակի հետ կապված հարց չի քննարկվել նիստի ժամանակ»:

Տաջիկստանի ԱԳՆ-ի հղած նոտայում նշվում է, որ «Տաջիկստանի Հանրապետության եւ Ղրղզստանի Հանրապետության միջեւ սահմանային հարցերի լուծման հարցով գործընթացին երրորդ երկրների միջամտությունն անտեղի է»: ԱԳՆ-ում նաեւ նշել են, որ պետական սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի ոլորտում գործունեությունը ՀԱՊԿ անդամ պետությունների ներքին գործն է եւ անցկացվում է երկկողմ հիմքով:   

Ավելի վաղ Լավրովը երկխոսության կոչ էր արել Տաջիկստանին եւ Ղրղզստանին, որպեսզի նրանք առավելագույնս զերծ մնան ուժի կիրառումից: ՌԴ ԱԳ նախարարը նաեւ պատրաստակամություն էր հայտնել միջնորդի դերում հանդես գալու՝ նշելով, որ իրավիճակի արագ կայունացումը բխում է բոլորի շահերից:

Մայիսի 24-ին տեղի է ունեցել հրաձգություն երկու երկրների սահմանամերձ զորքերի միջեւ: Ավելի վաղ Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային վարչությունը հայտարարել էր, որ առաջինը կրակ են բացել Ղրղզստանի սահմանային ծառայողները: Ղրղզստանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, որ պատճառը տաջիկների կողմից նրանց ուղղությամբ անհայտ անձանց կողմից կատարված հրաձգությունն էր:

Երկու հանրապետությունների սահմանների միջեւ հեռավորությունը շուրջ 970 կմ է. Խորհրդային Միության փլուզումից հետո այդտեղ դեռեւս մնացել են տասնյակ վիճելի տարածքներ: Երկու տարի առաջ Ղրղզստանն ու Տաջիկստանը սկսել էր սահմանազատման եւ սահմանագծման ակտիվ գործընթաց. Աաժմ նշագծված է արդեն սահմանագծի շուրջ 580 կմ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել