News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Յուրի Խաչատուրովը ունի եւս 2 օր ժամանակ հանձնաժողով ներկայանալու եւ պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին, հատկապես պարոն Նալբանդյանին 2 ժամից ավելի լսելուց հետո։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանօկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ տեսակապով անցկացրած նիստին։

«47 հարց էր, 2-ը փոխվեց, բայց մի քանիսն ավելացրեց պարոն Նալբանդյանը։ Հանձնաժողովն ունի հարցեր, որոնց Յուրի Խաչատուրովը պետք է պատասխանի։ Դրանք այնքան կարեւոր են, որ ես հիմա այս հայտարարությունն անում եմ։ Նամակներ չենք ուղարկելու, որովհետեւ ուղարկել ենք եւ ստացել ենք պատասխան։ Մինչեւ ամսի 4-ն է ժամկետը, եւ մենք պատրաստ ենք ցանկացած ձեւաչափով նշանակել հանձնաժղովի նիստ եւ հարցեր ուղղել պարոն խաչատուրովին, պարոն Նալբանդյանին լսելուց հետո»,- ասաց նա։

Հարցին՝ եթե Խաչատուրովը չներկայանա, ի՞նչ կլինի, Քոչարյանը պատասխանեց․ «Այլապես մեր եզրակացությունները կներկայացնենք առանց Խաչատուրովին լսելու եւ այդ եզրակացությունների մեջ կլինեն եզրահանգումներ, որով պետք է զբաղվեն արդեն այլ մարմիններ, քննիչ հանձնաժողովն այլեւս անելիք չի ունենա։ Համար մեկ զինվորական պաշտոնը զբաղեցրած անձնավորությունը, որն այս գործընթացի մեջ ունեցել է ամենակարեւոր դերակատարումներից մեկը, պետք է գա եւ պատասխանի այս հարցերին, իրեն ուղղված հարցեր են դրանք»։

Հարցին, թե ԱԳ նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանը հարցերին բավարար պատասխան տվե՞ց, Քոչարյանը պատասխանեց․ «Պարոն Նալբանդյանը մեր հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ, բայց մեր հարցերն այնքան համապարփակ են եղել․ մեր համար կարեւորը հարցերն էին, իսկ պատասխանները մենք համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ինֆորմացիայով»:

Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի որոշմանը։

«Ինչքանով ես ծանոթացա, այդ որոշումով ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանը թող ակնկալիքներ չունենա»:

Լրագրողների դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն ասում է, որ ՄԻԵԴ-ը անորոշություններ է տեսել 300․1 հոդվածում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Պաշտպանական թիմը շատ մեծ գումարներ է ստանում այդպիսի արտահայտություններ անելու համար, դա իրենց պրոբլեմն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ