News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի հանրապետական սենատոր Թեդ Քրուզը կոչ է արել ֆինանսների նախարարությանն ու արդարադատության նախարարությանը սկսել քրեական հետաքննություն Twitter- նկատմամբ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով:

Գլխավոր դատախազ Ուիլյան Մարին եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին ուղղված նամակում Քրուզը կենտրոնացել է Իսլամական Հանրապետության բարձրագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեի եւ Իրանի ԱԳՆ Ջավադ Զարիֆի թվիթերի վրա, հաղորդում է CNBC-ը:

Թվիթերը թույլ է տալիս Իրանի բարձրաստիճան առաջնորդներին ունենալ օգտահաշիվներ իր հարթակում, ինչը, Քրուզի խոսքով, խախտում է «գործող պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են ծառայություններ կամ ապրանքներ տրամադրել երկրի պաշտոնական անձանց»: Twitter-ն արգելափակված է Իրանում:

«Մեր օրենքների միասնականությունն ու օրինականությունը հիմնված է բոլոր քաղաքացիների եւ կառույցների նկատմամբ դրանց կիրառման հավասարության սկզբունքի վրա անկախ այն բանից, թե նրանք որքան հզոր կամ ազդեցիկ են»,-գրել է Քրուզը: «Ֆինանսների նախարարությունն եւ արդարադատության նախարարությունը պետք է հետաքննեն Թվիթերի կողմից պատժամիջոցների ակնհայտ եւ կանխամտածված խախտումը, քանի որ Թվիթերը ծառայություններ է տրամադրել Խամենեին, Զարիֆին եւ Իրանի այլ ներկայացուցիչներին, եւ, անհրաժեշտության դեպքում, նաեւ սահմանել քաղաքացիական եւ քրեական պատիժ»:

Քրուզը կոչ էր արել Twitter-ին չեղարկել Իրանի առաջնորդների համար հասանելիությունը դեռեւս փետրվարի սկզբին, սակայն ընկերությունը հայտարարել էր, որ չի խախտում պատժամիջոցները:

Twitter-ի նկատմամբ հետաքննություն սկսելու կոչը կատարվել է Սպիտակ տան եւ Twitter-ի միջեւ լարվածության ֆոնին:

Ուրբաթ Twitter-ը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդագրությունն այն մասին, որ վերջինս մտադիր է հսկողություն սահմանել Մինեապոլիսում, եթե քաղաքապետ Ջեյկոբ Ֆրեյը չկարողանա կանգնեցնել անկարգությունները, որոնք սկսվել էին աֆրոամերիկացու մահվան լուրից հետո:

Այժմ Թրամփի հաղորդագրությունները նշված են նախազգուշացմամբ, որում ասվում է, որ այդ գրառումը «խախտում է բռնության հերոսացման նկատմամբ սոցցանցի կանոնները»: Բացի այդ, սոցցանցի աշխատակիցները նշել են, որ չեն փակի այդ հաղորդագրության հասանելիությունը, քանի որ այն «կարող է հասարակական հետաքրքրության առարկա դառնալ»: 

Ավելի վաղ Twitter-ը Թրամփի գրառումներից մեկը նշել էր հատուկ նշանով, որն ընթերցողներին նախազգուշացնում է այն մասին, որ գրառման մեջ պարունակվող տեղեկատվությունը կարող է կեղծ լինել եւ լրացուցիչ ստուգում է պահանջում: Այդպիսով սոցիալական ցանցն արձագանքել էր նախագահի հայտարարություններին այն մասին, որ դեմոկրատները, փոստով քվեաթերթիկներ ուղարկելով  մի քանի նահանգի բնակիչներին նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին քվեարկության համար, փորձում են պայմաններ ստեղծել խարդախությունների համար:

Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել է, որ Խամենեին հաշիվ ունի, եւ Twitter-ը «բռնակալներին, ահաբեկիչներին եւ արտասահմանցի քարոզիչներին թույլ է տալիս չարաշահել հարթակի հնարավորությունները»:

Նախօրեին Թրամփը սոցցանցերի գործունեության կարգավորման մասին հրամանագիր էր ստորագրել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ