News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի»  (ՀՎԿԱԿ) քաղաքային և մարզային մասնաճյուղերի տնօրեններին։  Այս մաիսն տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Վերջիններս ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության պայմաններում մասնաճյուղերի կարողությունները, հնարավորությունները, ինչպես նաև կարիքները։Հիմնական խնդիրներից նշվել է կադրային հագեցվածության պակասը, մասնավորապես համաճարակաբանների և մանրէաբանների, ինչն ավելի տեսանելի է համավարակի այս օրերին։ Քննարկվել է համաճարակաբանների աշխատվարձերի վերանայման և մասնագիտության նկատմամբ բուժաշխտողների հետաքրքրությունը բարձրացնելու վերաբերյալ հարցեր։

Ի դեպ, համաճարակաբանների պակասը տարիներ շարունակ առկա է հանրապետությունում։ Դեռ անցյալ տարվանից զարգացել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիուտի Համաճարակաբանության և մանրէաբանության ամբիոնը, որի շրջանակներում վերապատրաստվելու և կրթվելու հնարավորություններ են ստեղծվել և այս նոր իրողությունը հաշվի առնելով գործընացն ավելի լայն թափով է իրականացվելու։

Մասնաճյուղերի տնօրենները ներկայացրել են, որ այս շրջանում կենտրոնների մասնագետներն աշխատում են գերլարված ռեժիմով և ապահովում են պացիետների վաղ հայտնաբերումը, պարզում նրանց սերտ շփումների շրջանակը և կազմակերպում իքնամեկուսացումը, ինչպես նաև կատարում են նմուշառումներ և տեղափոխում լաբորատորիաներ։

Քննարկման ընթացքում պարզ է դարձել նաև, որ խնդիրներ կան շենքային պայմանների և ավտոպարկի թարմացման հետ։

Նախարարը հայտնել է, որ մեքենաների թարմացման գործընթացն արդեն իսկ սկսվել է և 6 ամենագնացներ ու 5 շտապօգնության մեքենա (Ford մակնիշի) առաջիկայում կտրամադրվի կենտրոններին։

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում մեկնարկելու է ՀՎԿԱԿ-ի երեք մասնաճյուղերի, մասնավորապես Էջմիածին, Աշտարակ և Աբովյան քաղաքներում տեղակայված շենքերի վերանորոգումը և սարքավորումներով հագեցումը։ Նշենք, որ հինգ մարզային մասնաճյուղերում արդեն իսկ իրականացվել են վերանորոգման և վերազինման աշխատանքներ։ Դրանք են՝ Գեղարքունիում, Տավուշում, Սյունիքում, Լոռիում և Շիրակում տեղակայված մասնաճյուղերը։

Վերջում, մարզային պատասխանատուները ներկայացրել են նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը՝ մարզերի կտրվածքով։

Նախարարն արձանագրել է բարձրացրած բոլոր հարցերը և հանձնարարել ներկայացնել առաջարկներ՝ խնդիրներին շուտափույթ լուծում տալու համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել ոլորտի աշխատակիցներին՝ կատարած ծանր աշխատանքի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ