News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ մայիսի 29-ին, իր 2 երեխաների՝ Նարեի եւ Գեւորգի հետ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կորոնավիրուսից պաշտպանվելու մասին է խոսել։ Նախարարի երեխաները ուղիղ եթերում դիմել են ինչպես փոքրերին այնպես էլ մեծերին, որպեսզի դիմակ կրեն, ձեռքրը հաճախակի ախտահանիչ միջոցներով մաքրեն, եւ պահպանեն սոցիալական հեռավորություն։

Նախարարի խոսքով, եթե չպահպանեն այս կանոնները, սեպտեմբերի 1-ին, դպրոց չեն կարողանա գնալ․ «Երեխաներն արդեն խելագարվում են տանը, առանց դպրոցի, ծնողներն էլ իրենց հերթին են խելագարվում տանը, երեխաների հետ, ու որպեսզի մենք կարողանանք սեպտեմբերին գնալ դպրոց, որը  բոլորը կարոտել են, պետք է բոլոր 3 կանոնները պահենք»,-ասաց նախարարը։

Նրա դուստրն էլ անկեղծացել է, որ մինչեւ արտակարգ դրությունը չէր ուզում դպրոց գնալ․ «Մինչեւ կարանտինը զզվում էի դպրոցից, չէի ուզում գնալ, բայց հիմա շատ եմ կարոտել  եւ ուզում եմ վերջապես գնամ»:

Նախարարի որդին եւս դպրոց գնալու ցանկություն է հայտնել․ «Զզվել եմ Zoom-ով դաս անելուց, ուզում եմ գնամ դպրոց»:

 

 

Տպել
Ամենաշատ