News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 29-ին, Ավստրիայի Հանրապետության խորհրդարանի Ազգային խորհուրդը 34-րդ լիագումար նիստի ընթացքում միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։

Վավերացմանը նախորդած քննարկումների ընթացքում Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Կուգլերն (ԱԺԿ/ÖVP) իր ելույթում բարձր գնահատեց վերջին ժամանակներս Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները՝ նշելով, որ Հայաստանը և Ավստրիան կիսում են քրիստոնեական նույն արժեհամակարգը, և Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա էլ ավելի զարգացնել երկկողմ բարեկամական հարաբերությունները: Ընդգծեց, որ Համաձայնագիրն ունի մեծ նշանակություն Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցության իրավական ամուր հիմք ստեղծելու գործում: Նշեց նաև, որ Համաձայնագիրը կարող է նպաստել ողջ տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը: Այն հնարավորություն կընձեռի բարելավել ներդրումային և գործարար միջավայրը, որից կօգտվեն հայկական և եվրոպական ձեռնարկությունները՝ այդ թվում փոքր և միջին ձեռնարկատերերը:

Համաձայնագրի վավերացմանն աջակցության ելույթով հանդես եկան նաև Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, Ավստրիայի խորհրդարանի արտաքին քաղաքական հարցերով հանձնաժողովի նախագահ Պամելա Ռենդի-Վագները (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն/SPÖ), ինչպես նաև Ավստրիայի ազատական կուսակցության/FPÖ, Կանաչներ/Grüne, Նոր Ավստրիա/NEOS խմբակցությունների անդամները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ խոշոր կուսակցության առաջնորդը պատմական սխալ է անվանել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները
Եվրահանձնաժողովը հավանություն է տվել մինչեւ 500 մլրդ եվրոյի չափով հիմնադրամի ստեղծման հարցով Գերմանիայի ծրագրերին
Եվրոպան դուրս կգա ճգնաժամից ավելի ուժեղացած, քան երբեւէ
Նրա խոսքով՝ ներկայում մենք տեսնում ենք, որ համավարակի դեմ չի կարելի պայքարել ստի եւ ապատեղեկատվության միջոցով, այնպես ինչպես ատելությամբ եւ քարոզչությամբ․․․
Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Ս.թ. հուլիսի 1-ին Հունաստանի Խորհրդարանի արտաքին գործերի եւ ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովում, վավերացմանը նախորդել էր համաձայնագրի…
Գերմանիան մոտ 10 հազար միգրանտ է ընդունել ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում
Սա նշանակում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը երկու անգամ ավելի շատ միգրանտ է ընդունել, քան Ֆրանսիան․․․
Եվրահանձնաժողովը կրկին նվազեցրել է ԵՄ երկրների համար տնտեսական կանխատեսումը