News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը քայլեր կձեռնարկի Միացյալ Նահանգների հետ Հոնկոնգի արտոնյալ առեւտրային կարգավիճակը չեղարկելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարեալ է նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես կարգադրում եմ իմ վարչակազմին սկսել քաղաքական բացառությունները դադարեցնելու գործընթաց, որոնք տրամադրում են Հոնկոնգին առանձնահատուկ եւ արտոնյալ կարգավիճակ»,-ասել է Թրամփը Սպիտակ տան Վարդագույն այգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իմ այսօրվա հայտարարությունը կազդի համաձայնությունների ամբողջ շրջանակի վրա, որոնք մենք ունենք Հոնկոնգի հետ, արտահանձնման մասին մեր պայմանագրից մինչեւ վերահսկողության եւ տեխնոլոգիաների արտահանման մեր միջոցները: Մենք քայլեր կձեռնարկենք Հոնկոնգի արտոնյալ կարգավիճակը չեղարկելու համար»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կսահմանի պատժամիջոցներ չինացի պաշտոնյաների դեմ, որոնք «պատասխանատու են Հոնկոնգի ինքնավարությունը ձախողելու համար»՝ այդ թվում՝ մուտքի արտոնագրերի սահմանափակումները:

«Դա ողբերգություն է հոնկոնգցիների համար: Չինաստանն ընդլայնում է իր պետական անվտանգության ապարատի գործունեության գոտին Հոնկոնգում այդ օրենքի միջոցով (խոսքը վերաբերում է Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքին, որն ընդունվել է Չինաստանի խորհրդարանի կողմից – խմբ.)»,-նշել է Թրամփը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը ցանկանում է բաց եւ թափանցիկ հարաբերություններ Չինաստանի հետ, սակայն կպաշտպանի իր ազգային շահերն ու արժեքները:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու ամբողջ աշխարհը ներկայում տառապում է Չինաստանում թափանցիկության պակասի պատճառով կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ