News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով վերանշանակվել եմ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՀ արտգործնախարար Մասիսի Մայիլյանը:

«Ինչպես նշվել է, այդ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով առկա իրավիճակն ու մարտահրավերները և բխում է բացառապես երկրի շահերից։ Ես իմ համաձայնությունն եմ տվել կրկին գլխավորելու Արցախի ԱԳՆ-ն՝ հաշվի առնելով անցած նախագահական ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանած քաղաքական ուժերի մեծամասնության կարծիքը։ Բացի այդ, Արցախի դիվանագիտական ծառայությունում մնալու հորդորով շատ զանգեր ու նամակներ եմ ստացել Հայաստանից ու Սփյուռքից», գրել է Մասիս Մայիլյանը եւ ընդգծել, որ իր  համար մեծ պատիվ ու նույնքան էլ պատասխանատվություն է Արցախի Հանրապետության արտաքին-քաղաքական ճակատում ծառայությունը շարունակելը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել