News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալյե Պոուն եւ կառավարության մի շարք անդամներ կարանտինացվել են պաշտոնյա կնոջ հետ հանդիպման պատճառով, որի մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Այս մասին ուրբաթ հաղորդել են պետության ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Դրա տվյալներով՝ շաբաթ օրը Լակալյե Պոուն, ազգային պաշտպանության նախարար Խավիեր Գարսիան եւ հանդիպման այլ մասնակիցներ, որին ներկա էր նաեւ սոցիալական զարգացման նախարարության մարզային վարչության վարակված ղեկավարը, կորոնավիրուսի ախտորոշման թեստ կհանձնեն:

Ուրուգվայի իշխանությունները երկրում կորոնավիրուսով վարակման առաջին չորս դեպքը հաստատել էին մարտի 13-ին: Այսօրվա դրությամբ վարակվածների թիվը գերազանցում է 800-ը, մահացել է 22 մարդ: Մարտի 24-ից Ուրուգվայի սահմանը փակ է օտարերկրացիների համար: Երկրում խիստ կարանտին չէր հայտարարվել, սակայն մի շարք սահմանափակումներ էին մտցվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ