News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 05
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է G7 գագաթնաժողովին մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերից, որը նա ցանկանում է անցկացնել Սպիտակ տանը, հայտնում է Politico պարբերականը:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, վկայակոչելով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին, Մերկելը «չի կարող համաձայնել անձնական մասնակցությանը» «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին եւ Վաշինգտոն մեկնելուն՝ «հաշվի առնելով համավարակի հետ կապված ընդհանուր իրավիճակը»: Կանցլերը, «իհարկե, կշարունակի հետեւել համավարակի զարգացմանը»,- շեշտել է Զայբերտը:

Ավելի վաղ՝ մայիսի 26-ին, հաղորդվել էր, որ, ԱՄՆ նախագահի կարծիքով,  G7-ի գագաթնաժողովի՝ ոչ վիդեոկոնֆերանսի ձեւաչափով, այլ Սպիտակ տանն անցկացումն ԱՄՆ-ի՝ սովորական կյանքի վերադառնալու նշան կլինի:

Ի սկզբանե սպասվում էր, որ 46-րդ գագաթնաժողովը տեղի կունենա ԱՄՆ նախագահի Քեմփ Դեյվիդում գտնվող նստավայրում հունիսի 10-ից 12-ը, գրում է DW-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել