News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուրբաթ օրը ամերիկյան SpaceX Starship SN4 տիեզերանավի նախատիպը պայթել է Բոկա-Չիկա շրջանում (Տեխաս) տեղակայված թեստային վայրում անցկացված փորձարկման ժամանակ: Այս մասին վկայում են փորձարկման վայրից արված տեսանյութերը, որը տեղադրվել են Spaceflight-ի կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պայթյունի ճշգրիտ պատճառները հայտնի չեն: Պայթյունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի արեւելյան ափին ժամը 02:49-ին՝ Raptor հրթիռային շարժիչի կրակային փորձարկումների մեկնարկից մեկ րոպե անց: Դատելով անվանումից՝  SpaceX Ilona Mask-ը փորձարկում էր տիեզերանավի հերթական նախատիպային մոդելը: Նմանատիպ պայթյուններով էին ավարտվել նաեւ տիեզերանավի փորձարկումներն այս տարվա ապրիլին, փետրվարին, ինչպես նաեւ անցյալ տարվա նոյեմբերին:

Ուրբաթ ԱՄՆ Դաշնային ավիացիայի վարչությունը արտոնագիր էր տրամադրել Starship տիեզերանավի թեստային թռիչքներն իրականացնելու համար: Արտոնագիրը բազմաթիվ թռիչքների հնարավորություն է նախատեսում: Հիմնական սահմանափակումն ուղեծիր մտնելու արգելքն է:

50 մետր երկարությամբ եւ 9 մետր տրամագծով Starship տիեզերանավը պատրաստված է ալյումինե պողպատից, այն կարող է 150 տոննա տեղափոխել: Սա բազմանգամյա օգտագործման տիեզերանավ է, որը նախատեսված է Մարս թռչելու եւ 100 մարդու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ