News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 05
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Google- ը հետաձգել է  Android 11 օպերացիոն համակարգի վերջին տարբերակի պրեմիերան՝ ԱՄՆ-ում բողոքի ցույցերի եւ անկարգությունների պատճառով, հայտնում է Reuters-ը:

«Մենք անհամբեր ցանկանում ենք ավելի շատ պատմել ձեզ Android 11-ի մասին, բայց հիմա տոնելու ժամանակը չէ»,- նշվում է Google-ի հայտարարության մեջ:

Այս իրադարձությունը պետք է տեղի ունենար վիրտուալ ռեժիմով չորեքշաբթի օրը, նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ հայտարարվել էր, որ շուտով ավելի շատ մանրամասներ կհայտարարվեն Android-ի նոր տարբերակի վերաբերյալ, բայց ամսաթիվն այդպես էլ չի նշվել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր եւ անկարգություններ են բռնկվել Մինեապոլիսում ոստիկանության աշխատակցի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել