News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյհանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արագածավան համայնքի Արագածավան և Արտենի բնակավայրերի մանկապարտեզներում ջեռուցման համակարգեր կկառուցվեն:

Հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է Արագածավան համայնքի «Արագածավան և Արտենի բնակավայրերի մանկապարտեզների գազիֆիկացում և ջեռուցում» ծրագիրը:

Արագածավան բնակավայրի մանկապարտեզը նախատեսված է շուրջ 160 երեխայի, իսկ Արտենի բնակավայրի մանկապարտեզը՝ 120 երեխայի համար:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 55%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, մյուս 45%-ը կներդնի համայնքը:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:

Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին տեղեկատվություն կտրամադրվի հանձնաժողովի նիստերում քննարկվելուց և հաստատվելուց հետո:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ»:

 

 

 

Տպել