News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 11
USD
486.73
EUR
549.62
RUB
6.84
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Պետություն-քաղաքացի հարաբերություններում իրականացվող փոփոխությունների նպատակը պետականության եւ նրա պոտենցիալի հզորացումն է: Այս մասին այսօր` մայիսի 30-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եկել է նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման եւ գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը: Այս փոփոխությունները արվում են մեր պետության` ՀՀ-ի պոտենցիալը մեծացնելու համար եւ այս համակարգերով փոփոխության կենթարկվի պետություն-քաղաքացի հարաբերությունները եւ ես կարծում եմ, որ սրանով փոփոխության կենթարկվի ՀՀ բյուջեի վերաբերյալ մեր ընկալումներն ու պատկերացումները»,- ասաց նա:

Նա հավելել է, որ այսպիսի փոփոխություններ անելու համար շատ լուրջ քաղաքական կամք է պետք եւ իրենք ունեն այդ կամքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել