News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 05
USD
483.84
EUR
543.3
RUB
6.81
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, շարունակելով քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում հանդիպումները, մայիսի 30-ին այցելել է «Սասնա ծռեր» արցախյան կուսակցության Ստեփանակերտի գրասենյակ և հանդիպել կուսակցության ղեկավար մարմնի անդամներին: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը խոսել է համազգային՝ Արցախյան հիմնախնդիր, Հայոց ցեղասպանության ճանաչում և առաջնագծի ու անվտանգության հարցերի շուրջ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության առաջարկի մասին: ԱԺ նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ Արցախի Հանրապետության զարգացումը տեսնում է անկախ պետականության պայմաններում՝ առջևում ունենալով Հայաստանի Հանրապետության հետ վերամիավորվելու տեսլականը:

Կուսակցության համակարգող Գագիկ Եսայանը, կարևորելով նոր ձևաչափով հանդիպումների անցկացումը, անդրադարձել է առաջարկվող օրակարգային հարցերին և ներկայացրել կուսակցության դիրքորոշումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բանակցային գործընթացին և համագործակցության հեռանկարներին առնչվող թեմաներ:

ԱԺ նախագահը հաջորդիվ ընդունել է «Ինքնություն և միասնություն» կուսակցության անդամներին՝ կուսակցության նախագահ Էրիկ Մկրտումյանի գլխավորությամբ:

Հանդիպմանն Արթուր Թովմասյանը խոսել է արտախորհրդարանական ուժի հետ հնարավոր համագործակցության ուղղություների մասին՝ ներկայացնելով առաջարկություն՝ համազգային օրակարգի և ԱԺ բարեկամական խմբերի ու շրջանակների կազմում ընդգրկվելու վերաբերյալ:

Կուսակցության նախագահ Էրիկ Մկրդումյանը, շնորհավորելով ԱԺ նորընտիր նախագահին և շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել համագործակցել երկրի զարգացմանն ուղված տարբեր հարցերի ՝ այդ թվում՝ օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում:

Շարունակելով հանդիպումները, խորհրդարանի ղեկավարն այնուհետև ընդունել է Արցախի Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Բարդուղ Գալստյանին և կուսակցության ներկայացուցիչներին:

Երկուստեք կարևորվել է համազգային նշանակության, ինչպես նաև երկրի կենսագործունեության ապահովման այլ հարցերում իշխանություն-ընդդիմություն փոխգործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նախագահությամբ ամփոփվել են զորավարժությունների արդյունքները (ֆոտո)
Ըստ փուլերի անդրադառնալով զորավարժությունների արդյունքներին
Նարեկ Հարությունյանը նշանակվել է Արցախի գլխավոր դատախազի տեղակալ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին ստորագրել է...
Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ
Արցախի ԱԳՆ-ում նախարար Մնացականյանին դիմավորեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը...
Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման եւ ներման առանձին գործընթացներ
Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը շուտով ներկայացնելու եմ Ազգային ժողով՝ առաջարկելով այն տարածել մինչեւ հուլիսի 1-ը ներառյալ…
Արայիկ Հարությունյանը ՊԲ սպաների բնակարանային ապահովության հարցերի շուրջ խորհրդակցություն է հրավիրվել
Սպաների ընտանիքների թվաքանակի, նրանց՝ ըստ շրջանների բաշխվածության եւ նախատեսվող ֆինանսական ծախսերի մասին համախատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը…
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել. Նոր օջախ Ստեփանակերտում
Եվս մեկ նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում...