News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Երբ 1980թ․ դեկտեմբերի 8-ին The Beatles խմբի առաջնորդ Ջոն Լենոնը դուրս է եկել Նյու Յորքում Կենտրոնական այգու մոտ գտնվող իր տնից, որտեղ նա ապրում էր կնոջ՝ Յոկո Օնոյի, եւ 5-ամյա որդու՝ Շոնի հետ, նա կանգ է առել, որպեսզի իր ինքնագիրը դնի անվտանգության ծառայության նախկին աշխատակից, 25-ամյա Մարկ Դեւիդ Չեպմենի ձայնասկավառակի վրա, գրում է Daily Mail-ը։

Այդ պահը լուսանկարել է Լենոնի ամենանվիրված երկրպագուներից մեկը՝ Փոլ Գորեշը։

Գորեշը, որին Լենոնը լավ գիտեր, եւս չորս լուսանկար էր արել։ Նա նույնիսկ պատկերացնել չէր կարող, որ դրանք սիրելի երաժշտի վերջին լուսանկարներն են լինելու։

Երբ այդ երեկո Ջոն Լենոնը վերադառնում է տուն ձայնագրման ստուդիայից, նրան սպասում էր զինված Չեպմենը, որը կրակում է երաժշտի վրա փողոցի կենտրոնում, Յոկո Օնոյի աչքի առջեւ։

Եւ այժմ էլ, 40 տարի անց, Լենոնի արվեստի երկրպագուները սարսափով են հիշում այդ ողբերգության մասին։

Մարդասպան Չեպմենը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց ներման իրավունքի։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ