News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան պաշտպանության համար շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը եւ իր ցասումն է արտահայտել ցուցարարների հանդեպ։

Նախագահի խոսքերով՝ ինքը հետեւել է Գաղտնի ծառայության աշխատակիցների յուրաքանչյուր քայլին, եւ «չէր կարող իրեն ավելի պաշտպանված զգալ»։

Թրամփը նաեւ իր որակումն է տվել ցուցարարներին՝ նրանց անվանելով «պրոֆեսիոնալ կազմակերպված հսկայական ամբոխ»։

Նրա խոսքերով՝ եթե անկարգությունների մասնակիցները կոտրեին Սպիտակ տան ցանկապատը, «նրանց կդիմավորեին ամենակատաղած շները եւ ամենադաժան զենքը, որ ես երբեւէ տեսել եմ»։

Հիշեցնենք, որ Սպիտակ տան մոտ ցույցերի ժամանակ, որոնք սկսվել են ոստիկանի կողմից Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետեւանքով բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցների միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ