News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կենտուկի նահանգի ղեկավար Էնդի Բեշիրը զսպելու համար այն անկարգությունները, որոնք սկսվել են ոստիկանի կողմից Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետեւանքով, կարգադրել է ԱՄՆ Ազգային գվարդիան գործի դնել։ Համապատասխան հայտարարությունը Բեշիրը շաբաթ օրը հրապարակել է իր Twitter-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նահանգապետի խոսքերով՝ անցած գիշեր մեծ մասամբ Կենտուկիի բնակիչներ չհամարվող մարդկանց խմբեր են ժամանել նահանգի խոշորագույն Լուիսվիլ քաղաք, որպեսզի «բռնություն սերմանեն»։ «Սրա հետ կապված՝ ես այսօր միջոցներ եմ ձեռնարկում ընդհանուր անվտանգության ապահովման համար եւ գործի եմ դնում Ազգային գվարդիան՝ Լուիսվիլում կարգուկանոն պահպանելու համար»,- նշել է նահանգապետը։

Անկարգությունների վերածված բողոքի ցույցերի ընթացքում Լուիսվիլում յոթ մարդ հրազենային վիրավորում է ստացել։ Ավելի վաղ, շաբաթ օրը, Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը Ազգային գվարդիան նահանգում լիարժեք մոբիլիզացնելու հրամանագիր էր ստորագրել՝ առաջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Մինեսոտայում եւ մի շարք այլ քաղաքներում այս շաբաթ զանգվածային բողոքներ եւ անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց տեսանյութ, թե ինչպես է ոստիկանը ծնկով խեղդում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին՝ կասկածելով, որ նա խանութում կեղծ դրամով է գնումներ կատարել։ Ֆլոյդը շուտով հիվանդանոցում մահացել էր։

Աֆրոամերիկացուն կալանավորած չորս ոստիկաններին ազատել են աշխատանքից։ Նրանցից մեկին՝ Դերեկ Չովինին, չկանխամտածված սպանության մեղադրանք են ներկայացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ