News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում գիշերային անկարգությունների հետեւանքով 400-500 մարդ է կալանավորվել, CNN-ին հայտնել է ոստիականական վարչության մամուլի քարտուղար Ջոշ Ռուբինշտեյնը։

Նա հավելել է, որ ճշտվում է կալանավորումների եւ այն անձանց ստույգ թիվը, ովքեր վնասվածքներ են ստացել անկարգությունների ժամանակ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ տարբեր մասերում տասնյակ քաղաքներում բողոքի ցասումնալից ակցիաներ եւ անկարգություններ են տեղի ունեցել՝ կապված ոստիկանի կողմից Մինեսոտայում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ։

Հաղորդվում է երկու սպանվածների մասին՝ մեկը գնդակահարվել է Դեթրոյթում, երկրորդը ԱՄՆ Պարեկության դաշնային ծառայության սպա է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ