News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուշադրություն դարձրեցինք ԱՄՆՊետքարտուղարության պաշտոնական հայտարարությանը՝ Մալթայի իշխանությունների կողմից 1,1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք «կեղծ» լիբիական դինարների բռնագանձման մասին, որոնք արեւելալիբիական կառավարության համար պատրաստվել են ռուսական «Գոսզնակ» ԲԸ-ի կողմից, ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում։

«Լիբիայի դինարներ տպագրելու պայմանագիրը ստորագրվել է 2015 թվականին՝«Գոսզնակ» ԲԸ-ի եւ Լիբիայի Կենտրոնական բանկի ղեկավարի միջեւ, եւ հաստատվել է Լիբիայի Պատգամավորների պալատի (խորհրդարանի) կողմից: Լիբիական կողմը կատարել է անհրաժեշտ կանխավճարը: Իր պայմանագրային պարտավորությունների կատարման շրջանակներում ռուսական կազմակերպությունը լիբիական տպագիր թղթադրամներով բեռ է ուղարել Տոբրուկել քաղաքում ԿԲ-ի հասցեով: Ընդ որում, ելնում ենք նրանից, որ նշված դրամական միջոցներն անհրաժեշտ են լիբիական ամբողջ տնտեսության կայուն գործունեությանն աջակցելու համար»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

«Կցանկանայինք նշել, որ Լիբիայում փաստացի երկիշխանության պայմաններում գոյություն ունի երկու Կենտրոնական բանկ: Դրանցից մեկը գտնվում է Տրիպոլիում, որտեղ գործում է միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆ.Սարաջի գլխավորությամբ: Մյուս Կենտրոնական բանկը գտնվում է Բենգազի քաղաքում: Դրա ղեկավարը նշանակվել է Լիբիայի համաժողովրդական ընտրություններում ընտրված խորհրդարանի` Պատգամավորների պալատի կողմից եւ, համապատասխանաբար, ունի անհրաժեշտ միջազգային լեգիտիմություն:

Այսպիսով, կեղծ են ոչ թե լիբիական դինարները, այլ ամերիկյան հայտարարությունները: Ռուսաստանը հետեւողականորեն կողմ է հանդես է գալիս նրան, որ լայն միջլիբիական երկխոսության շրջանակներում քաղաքական կարգավորումն այլընտրանք չունի։

Այս համատեքստում մենք աջակցում ենք Լիբիայի Պատգամավորների պալատի խոսնակ Ա. Սալեհի կողմից առաջ քաշված նախաձեռնությանը, որն ուղղված է եղբայրասպան հակամարտությունը դադարեցնելուն եւ երկրի իշխանության միասնական մարմինների ստեղծմանը: Կարծում ենք, որ դրա դրույթները կարող են հիմք հանդիսանալ ՄԱԿ-ի հովանու ներքո համալիբիական համաձայնության համար»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ