News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

SpaceX ամերիկյան ընկերության ղեկավար Իլոն Մասկը շաբաթ կայացած կառավարող անձնակազմով Crew Dragon տիեզերանավի մեկնարկից հետո հիշել է Ռոսկոսմոսի գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի կատակը բատուտի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

2014 թվականին Ռոգոզինը՝ մեկնաբանելով ամերիկյան պատժամիջոցներն ընդդեմ ռուսական տիեզերական ոլորտի, կատակով առաջարկել է ԱՄՆ-ին տեղափոխել աստղագնացներ Միջազգային տիեզերակայան բատուտի միջոցով։ 2011 թվականին աստղագնացներին տեղափոխում էին ՄՏԿ ռուսական «Սոյուզներիով»։

«Բատուտն աշխատում է»,-ասել է Մասկը Crew Dragon-ի հաջողված մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ Այնուհետեւ նա եւ մամուլի ասուլիսին մասնակցած Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության (NASA) տնօրեն Ջեյմս Բրայդենսթայնը փոխանակվել են հայացքներով եւ ծիծաղել։ «Դա ներքին կատակ է»,-պարզաբանել է SpaceX-ի ղեկավարը։

Անձնակազմի միջոցով կառավարվող Falcon 9 հրթիռը ուղղվել է դեպի ՄՏԿ շաբաթ ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով 15:22-ին Քարանեվալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից։ Մեկնարկն իրականացվել է երկրորդ փորձից․ չորեքշաբթի մեկնարկը չեղարկվել է հաշվարկային ժամանակից 17 րոպե առաջ տիեզերակայանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

Ներկայիս մեկնարկն առաջինն է, երբ ԱՄՆ տարածքից ամերիկյան տիեզերանավով տիեզերք է ուղեւորվել անձնակազմով կառավարվող տիեզերանավը։ ՄԿՏ տիեզերանավը կհասնի կիրակի՝ ԱՄՆ Արեւելյան ափի ժամով 10:27-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ