News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առնվազն երեք մարդ է վիրավորվել եւ մեկ մարդ զոհվել է շաբաթ գիշեր Ինդիանապոլիսի կենտրոնում բողոքի ցույցերի ժամանակ, հայտնել է քաղաքի ոստիկանապես Ռենդել Թեյլորը, հաղորդում է CNN-ը։

Նա նշել է, որ ոստիկանությունը հետաքննում է դեպքը եւ խորհուրդ տվել քաղաքացիներին շրջանցել ողբերգության շրջանը։

Նրա խոսքով՝ այս գիշեր եւս վիրավորում է ստացել ոստիկանության մեկ սպա։

Ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ-ում անկարգությունների հետեւանքով երկու զոհի մասին։

Հինգշաբթի ԱՄՆ-ի 16 քաղաքներում բռնկված անկարգությունների հետեւանքով ձերբակալվել է ավելի քան 1300 մարդ, որոնցից 500-ը՝ Լոս Անջելեսում։

Հիշեցնենք, որ անկարգությունները սկսվել են Մինեապոլիսում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Տեսախցիկը գրանցել էր պահը, երբ ոստիկանության այժմ արդեն նախկին սպա Դերեք Չովինը ծնկով խեղդում էր Ֆլոյդին։ Ավելի ուշ Ֆլոյդը մահացել էր հիվանդանոցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ