News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Ծովազարդ գյուղի բնակիչ, 68-ամյա Սաշա Գ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի, Դիլիջան քաղաքի բնակիչ, 33-ամյա Արտյոմ Մ.-ի վարած Audi մակնիշի և Ծովազարդ գյուղի բնակիչ, 47-ամյա Ազատ Ե.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Արտյում Մ.-ի ուղևորներ, Ծովազարդ գյուղի բնակիչներ, 30-ամյա Ս. Մ.-ն, 11-ամյա Տիգրան Մ.-ն և 4-ամյա Վիկտորիա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը:

Վերջիններս հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Ռեսո», «Նաիրի Ինշուրանս» և «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված վթարից հետ նույն վայրում հետաքրքրասեր վարորդների մեղքով բախվել են Mercedes-ը, Opel-ն ու ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները:

Բարեբախտաբար, նշված վթարի փաստով տուժածներ չկան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ