News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


RT պարբերականն իր Telegram եւ Youtube-ալիքներում հրապարակել է Մինեապոլիսում ամբողջովին հրկիզված ակումբի տեսանյութը, որում աշխատել են զոհված Ջորջ Ֆլոյդն ու նրա սպանության մեջ մեղադրվող ոստիկանը։

«Գիշերային ակումբն այրվել է մայիսի 29-ին բռնկված անկարգությունների ժամանակ։ Շենքը չունի պատուհաններ, շրջափակված է ժապավենով»,-նշում է պարբերականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հինգշաբթի ԱՄՆ-ի 16 քաղաքներում բռնկված անկարգությունների հետեւանքով ձերբակալվել է ավելի քան 1300 մարդ, որոնցից 500-ը՝ Լոս Անջելեսում։

Նախօրեին հաղորդվել էր ԱՄՆ-ում անկարգությունների հետեւանքով երկու զոհի մասին, որոնցից մեկը Անվտանգության դաշնային ծառայության գործակալ էր։

Հիշեցնենք, որ անկարգությունները սկսվել են Մինեապոլիսում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Տեսախցիկը գրանցել էր պահը, երբ ոստիկանության այժմ արդեն նախկին սպա Դերեք Չովինը ծնկով խեղդում էր Ֆլոյդին։ Ավելի ուշ Ֆլոյդը մահացել էր հիվանդանոցում։

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Չովինն ու Ֆլոյդն աշխատել են միեւնույն ակումբում․ Չովինն եղել է պահպանության աշխատակից, իսկ Ֆլոյդն ապահովել է անվտանգությունն ակումբի ներսում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ