News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կարելի էր սպասել, որ որոշ շրջանակներ Լանզարոտեի կոնվենցիայի հետ կապված պետք է մտահոգություն հայտնեին, իսկ դրանց մի մասն էլ՝ մանուպուլացնեն մեր հասարակությանը, թե սա բացառապես վերաբերում է կրթությանը: Այս մասին այսօր` մայիսի 31-ին, ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով ասաց ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Լանզարոտեի կոնվենցիային:

«Կոնվենցիան մանկապղծության դեմ պայքարի կոնվենցիա է, որի հիսուն հոդվածներից քառասունինը որեւէ առնչություն չունեն կրթության հետ և նախատեսված են խստացնելու պայքարը մանկապիղծների դեմ և պաշտպանելու մեր երեխաներին»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` կոնվենցիայի ընդամենը մեկ հոդվածն է վերաբերում կրթությանը:

«Շատերը կամա թե ակամա, գիտությունից, թե անգիտությունից, ծանոթ լինելով կոնվեցիային, թե ընդհանրապես չկարդալով կոնվենցիան՝ ասում էին, որ սա ամբողջությամբ վերաբերում է սեռական դաստիարակությանը, նոր մեթոդներ, նոր ծրագրեր են ներմուծելու»,- ասաց նա:

Նախարարը պնդեց, որ նոր ծրագրերի հետ կապված բոլոր պնդումները սուտ են, եւ նոր դասագրքերի հետ կապված բոլոր պնդումները սուտ են:

«Այդ կոնվենցիան եւ այս հոդվածն ընդամենը կոչ են անում, որ մենք ընդհանուր բնույթի տեղեկություններ տանք մեր երեխաներին, որ իրենք կարողանան ճանաչել բռնությունը և կարողանան պաշտպանել իրենց»,- ասաց նա:

Նախարարի խոսքով` իրենք պետք է երեխային տան գիտելիք այն մասին, թե ինչպես շփվեն անծանոթների հետ, օրինակ՝ հայտնեն ծնողներին, եթե անծանոթները նրան ինչ-որ տեղ է հրավիրում կամ այլ առաջարկներ է անում:

«Մեր երեխան պետք է իաման, որ այդ մասին պետք է անպայման տեղյակ պահի ծնողին եւ ուսուցչին: Մենք այս գիտելիքը, այս հմտությունը պետք է անպայման տանք երեխաներին: Որեւէ մտահոգվելու կարիք չկա»,- հավելեց նա:

Տպել
Ամենաշատ