News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 07
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի համատարած ստուգայցերը շարունակվում են։

Դրանք այսօր ընթացել են են միաժամանակ Երեւանի երեք վարչական շրջանում՝ Էրեբունիում, Շենգավիթում եւ Նոր Նորքի զանգվածներում։  Ուշադրության կենտրոնում են թե մայրաքաղաքի կենտրոնը, թե ծայրամասերը։ Իսկ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումները շարունակում են դիտարկումները նաեւ մարզերում։

Մշտադիտարկումների ընթացքում տնտեսվարողների զգալի մասի մոտ արձանագրվում են  Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների խախտումներ։ Հանրային առողջապահական շահի տեսանկյունից կարեւորագույն նշանակություն ունի այս կանոններից յուրաքանչյուրի պահպանումը, իսկ դրանց համակցված խախտումների դեպքում ՀՀ պարետի կողմից կայացվում է գործունեության 24-ժամյա կասեցման որոշում։

Տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների խախտումները հիմնականում նույնն են՝ աշխատողները չեն կրում կամ պատշաճ կերպով չեն կրում անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, բացակայում են ախտահանման միջոցները կամ չեն համապատասխանում սահմանված նորմերին, արտաքին շփման մակերեսներն ախտահանվում են թերություններով։ Որոշ խախտումներ առնչվում են ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամանների և  արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարանների առկա չլինելուն և այլն։

Միաժամանակ, ԱԱՏՄ դիտարկումներն արձանագրել են, որ տնտեսվարողներն արդեն առավել խստորեն են պահպանում հաճախորդների՝ առանց դիմակի եւ ձեռնոցի մուտք չգործելու պահանջը։ Նկատվել է նաեւ, որ քաղաքացիները ներկայում զգալիորեն ավելի բարեխղճորեն են դիմակ կրում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը մոտ է երկրորդ լիակատար լոքդաունին․ Նեթանյահու
Փակվում են բարերը, մարզական ակումբները, գիշերային ակումբները, լողավազաններն ու միջոցառումների անցկացման սրահները․․․
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի ևս 1 դեպք, հաստատված դեպքերի թիվը հասել է 136-ի
Միեւնույն ժամանակ, COVID-19-ի ախտորոշմամբ 2 մարդ հաղթահարել է վարակը եւ լքել մեկուսացման վայրը…
Կառավարությունը պատրաստվո՞ւմ է փոխհատուցել կրոնավիրուսից տանը բուժվող մարդկանց բուժման ծախսերը. Նախարարը մեկնաբանեց
Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ շատ քաղաքացիներ, որոնց մոտ դրական ախտորոշում կա, ընդհանրապես բուժման կարիք չունեն, պարզապես պետք է տանը մնան…
Բացի սննդից, առավել ռիսկային գործողություններից է նաեւ երգեցողությունը. Արսեն Թորոսյան
Մենք մարող ենք վարվել այնպես, ինչպես ուզում ենք՝ սահմանված կանոների շրջանակներում, բայց պետք է գիտակցենք նաեւ այդ վարքագծի ռիսկայնության…
Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներին ցուցաբերվում է պատշաճ վերաբերմունք, այդ թվում ֆինանսական տեսանկյունից. Նախարար
Առողջապահական համակարգը իր լավ օրերը չի ապրում, շատ լարված է աշխատում թե աշխատանքի առումով, թե վտանգների առումով, թե ծավալների առումով...
Եթե մարդն ունի թոքաբորբ, դա արդեն ուղիղ բժշկական ցուցում է, որ նա պետք է թեստավորվի. Արսեն Թորոսյան
Հնարավոր է, որ բժիշկն ասի՝ իմաստ չունի թեստ անելու, ակնհայտորեն դու վարակված ես, ի դեպ, այլ երկրներում էլ է եղել...