News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առնվազն երեք մարդ է սպանվել Ինդիանապոլիսի կենտրոնում հրաձգության հետեւանքով կիրակի գիշերը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, հաղորդում է Fox News-ը։

Քաղաքի ոստիկանության դեպարտամենտը հաղորդել է, որ առաջին անգամ կրակոցները լսվել են 02:30-ի շրջանում քաղաքի կենտրոնում։

Դեպարտամենտի ղեկավար Ռենդալ Թելբոթի խոսքով՝ Ինդիանապոլիսի կենտրոնում այժմ անվտանգ է։

Նրա խոսքով՝ զոհերը սպանվել են շաբաթ 23:45-ի եւ կիրակի 03:00-ի միջակայքում։ Եւս երկու մարդ ստացել է հրազենային վիրավորում։

Հիշեցնենք, որ Ամերիկայում անկարգությունները սկսվել են Մինեապոլիս քաղաքում ոստիկանի ձեռքով աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։ Տղամարդը մահացել է հիվանդանոցում դաժան եւ կոպիտ ձերբակալությունից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ